00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. մեդիափորձագետ

© Sputnik / Andranik GhazaryanМолодой человек идет по улице Вазгена Саркисяна в снежную погоду
Молодой человек идет по улице Вазгена Саркисяна в снежную погоду - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Պապյանի գրառման տակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանություն է թողել` նշելով, որ պատրաստ է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում նախաձեռնել այս թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քաղաքացիների հեռախոսները։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել մեդիափորձագետ Արթուր Պապյանը` անդրադառնալով ՀՀ կառավարության երեկվա որոշմանը։
© SputnikՄեդիա մասնագետ Արթուր Պապյան
Մեդիա մասնագետ Արթուր Պապյան - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Մեդիա մասնագետ Արթուր Պապյան
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության որոշմամբ` Հայաստանում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների` IMEI կոդերի միասնական համակարգ կներդրվի։ Անհատների կամ ֆիզիկական անձանց կողմից բջջային հեռախոսների ներմուծման դեպքում 2027 թ. հունվարի 1–ից կոդերը կգրանցվեն առցանց և կսահմանվի պետական տուրք։ Բջջային օպերատորը կկասեցնի կամ կդադարեցնի ծառայության մատուցումը, եթե IMAI կոդը գրանցված չլինի։
Ըստ Պապյանի` առաջին հայացքից սա, կարծես թե, տեխնիկական ու անմեղ որոշում է՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում», սակայն իրականում այլ խնդիրներ է առաջ բերում։
«Ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են ձեր անձնագիրն ու անձնական տվյալները, ձեր հեռախոսի կոդը (IMEI) և ձեր բոլոր SIM/eSIM քարտերը։ Սա պարզապես հարկային գործիք չէ։ Սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»,– գրել է մեդիափորձագետը։
Ըստ նրա` եթե ամեն րոպե 2.5 մլն օգտատիրոջ տվյալ պարունակող այդ բազան խափանվի, օպերատորները ստիպված են լինելու անջատել մեզնից յուրաքանչյուրի կապը։
«Իսկ մենք գիտենք, թե ինչպես են աշխատում պետական բազաները. օրինակ՝ առաջին դասարանցիների գրանցման բազան, որը այս շաբաթ ընդամենը մի 20 000 ծնողի պիտի միաժամանակ սպասարկեր, բայց ուղղակի չէր աշխատում»,– նշել է Պապյանը։
Մեդիափորձագետը նախագծում առանձնացրել է ևս մեկ կետ, որը համարել է վտանգավոր. ադմինիստրատորը կարող է այս բազայի տվյալներով «թվային այլ ծառայություններ» մատուցել պետական ու տեղական մարմիններին կամ նույնիսկ մասնավոր ընկերություններին։ Այսինքն՝ տվյալները, որոնք հավաքվում են իբր «մաքսանենգության դեմ պայքարի» համար, վաղը կարող են օգտագործվել բոլորովին այլ՝ մեզ անհայտ նպատակներով։
«Մեկ տեղում ամբողջ հանրապետության հեռախոսների ու քաղաքացիների տվյալների կենտրոնացումը երազանք է ցանկացած կիբեռհանցագործի համար։ Եթե այս բազան կոտրվի (իսկ անխոցելի համակարգեր չկան), յուրաքանչյուրիս անվտանգությունը կդրվի հարվածի տակ»,– ընդգծել է նա։
Նա անհավանական է համարում նախագծի հեղինակների այն պնդումները, թե այս համակարգը կօգնի գողությունների դեմ պայքարում։
«Ձեզնից քանիսի՞ կամ ձեր ընկերների հետ է պատահել այսպիսի դեպք․ գողացել են հեռախոսը, դուք տուփով, IMEI կոդով դիմել եք ոստիկանություն, բայց այդպես էլ ոչ մի օգնություն չեք ստացել։ Մինչդեռ սիրտս վկայում է՝ եթե խոսքը ցուցարարների կամ քննադատ լրագրողների մասին լինի, հինգ րոպեից IMEI–ով տեղը կհայտնաբերեն ու մասկի–շոու կանեն»,– եզրափակել է Պապյանը։
«Երջանկության» նամակներ Apple-ից․ մեդիափորձագետը զգուշացնում է Pegasus-ով վարակվելու մասին
Ի դեպ, մեդիափորձագետի այս գրառման տակ որոշման հեղինակ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մեկնաբանություն է թողել` նշելով, որ պատրաստ է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկում նախաձեռնել այս թեմայով։
Նա նպատակահարմար է համարում հրավիրել նաև Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն (ՀՏՀԳ) հիմնադրամի և ՊԵԿ-ի գործընկերներին։ Ի պատասխան Պապյանը համաձայնել է մասնակցել այդ քննարկումներին։
Լրահոս
0