00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոտ ժամանակներս ՄԱԳԱՏԷ–ն կսկսի Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները. Գրոսի

© Sputnik / Алексей НикольскийՌաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսի - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և Իրանի նախագահների ստորագրած հուշագրում նշված է, որ միջուկային ծրագիրը լինելու է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության և վերահսկողության ներքո։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. ՄԱԳԱՏԷ-ն մտադիր է մոտ ժամանակներս սկսել Իրանում ատոմային օբյեկտների տեսչական ստուգումները։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
«Առայժմ մենք նախնական խորհրդակցություններ ենք սկսել Իրանի հետ՝ տեսչական ստուգումների ռեժիմը որոշելու համար։ Տեսչական ստուգումների ռեժիմ ասելով՝ մենք հասկանում ենք հաճախականությունը, վայրերը և այլն։ Անցած հանգստյան օրերին մենք Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում էինք, որտեղ անցկացվեցին առաջին քննարկումները։ Ուստի ակնկալում եմ, որ այդ աշխատանքը շուտով կսկսվի»,-ասել է Գրոսին։
Նա նշել է, որ նախագահներ Թրամփի և Փեզեշքիանի ստորագրած հուշագրում նշված է, որ միջուկային ծրագիրը լինելու է ՄԱԳԱՏԷ-ի հսկողության և վերահսկողության ներքո։
«Հուշագրում նշված է, որ դա պետք է լինի ՄԱԳԱՏԷ-ի հսկողության ներքո, իսկ եթե հսկողություն է պետք, ապա անհրաժեշտ են նաև տեսչական ստուգումներ։ Տեխնիկական աշխատանքը սկսված է, և հուսով ենք, որ շուտով կլինենք այնտեղ»,-ասել է Գրոսին։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0