https://arm.sputniknews.ru/20260626/minasi-kendanacats-ktavnery-erevanum-multimedivon-cucahandes-e-bacvel-103898443.html
Մինասի կենդանացած կտավները. Երևանում մուլտիմեդիոն ցուցահանդես է բացվել
Մինասի կենդանացած կտավները. Երևանում մուլտիմեդիոն ցուցահանդես է բացվել
Sputnik Արմենիա
«Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T18:23+0400
2026-06-26T18:23+0400
2026-06-26T18:25+0400
հայաստան
երևան
մինաս
ցուցահանդես
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103888425_0:0:1921:1080_1920x0_80_0_0_5dd49494442af568522cc1c7691758eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի նկարիչների միությունում բացված մուլտիմեդիոն ցուցահանդեսում Մինաս Ավետիսյանի շուրջ 200 կտավ է կենդանացել։ «Anima Exhibition» ընկերության նախագիծը ցուցահանդեսի այցելուներին առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նորովի տեսնել Հայաստանի ամենահայտնի նկարիչներից մեկի արվեստը։Ցուցադրությունը կազմակերպելու համար մասնագետների մեծ թիմ է աշխատել՝ անիմատորներ, նկարազարդողներ, տեխնիկական մասնագետներ: Անիմացիոն կտավներից բացի, այցելուները կարող են ծանոթանալ Մինաս Ավետիսյանի կենսագրությանը, նրա ստեղծագործական ուղու և կյանքի հիմնական փուլերին։Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում մեծ աշխատանք է կատարվել։«Մեզ հաջողվեց հավաքել և թվայնացնել ավելի քան 200 աշխատանք։ Այս նախագիծը ոչ միայն կարևոր մշակութային նախաձեռնություն է, այլև նկարչի ստեղծագործական ժառանգությունը լայն լսարանին նոր ձևաչափով ներկայացնելու հնարավորություն»,- ասաց նախագծի համակարգող Ռոզա Ներսեսյանը։«Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը` ժամը 11:00-ից մինչև 23:00-ը։Ռուսական արվեստի թանգարանում ցուցադրվել է Մինաս Ավետիսյանի ճանաչված կտավը
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103888425_109:0:1549:1080_1920x0_80_0_0_b217e2cf9a2e15d8edbdfb1edbfb2741.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, մինաս, ցուցահանդես, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, երևան, մինաս, ցուցահանդես, տեսանյութ, տեսանյութեր, видео
Մինասի կենդանացած կտավները. Երևանում մուլտիմեդիոն ցուցահանդես է բացվել
18:23 26.06.2026 (Թարմացված է: 18:25 26.06.2026) «Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. Հայաստանի նկարիչների միությունում բացված մուլտիմեդիոն ցուցահանդեսում Մինաս Ավետիսյանի շուրջ 200 կտավ է կենդանացել։ «Anima Exhibition» ընկերության նախագիծը ցուցահանդեսի այցելուներին առաջարկում է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ նորովի տեսնել Հայաստանի ամենահայտնի նկարիչներից մեկի արվեստը։
«Այս նոր մոտեցումը, որը մենք շատ ենք գնահատում, արվեստին հաղորդակից դառնալու և Մինասի ստեղծագործություններին ծանոթանալու հնարավորություն է տալիս մեր հասարակությանը, մասնավորապես` երիտասարդներին և դպրոցականներին», – ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Ցուցադրությունը կազմակերպելու համար մասնագետների մեծ թիմ է աշխատել՝ անիմատորներ, նկարազարդողներ, տեխնիկական մասնագետներ: Անիմացիոն կտավներից բացի, այցելուները կարող են ծանոթանալ Մինաս Ավետիսյանի կենսագրությանը, նրա ստեղծագործական ուղու և կյանքի հիմնական փուլերին։
Ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում մեծ աշխատանք է կատարվել։
«Մեզ հաջողվեց հավաքել և թվայնացնել ավելի քան 200 աշխատանք։ Այս նախագիծը ոչ միայն կարևոր մշակութային նախաձեռնություն է, այլև նկարչի ստեղծագործական ժառանգությունը լայն լսարանին նոր ձևաչափով ներկայացնելու հնարավորություն»,- ասաց նախագծի համակարգող Ռոզա Ներսեսյանը։
«Ճամփորդություն Մինաս Ավետիսյանի արվեստում» ցուցահանդեսը կգործի հունիսի 26-ից օգոստոսի 27-ը` ժամը 11:00-ից մինչև 23:00-ը։