00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կայուն ծանր տնտեսական վիճակից անցում ենք կատարել անկայուն ծանր վիճակի․ Նաիրի Սարգսյան

Բաժանորդագրվել
Տնտեսագետի կանխատեսմամբ՝ սահմանափակումների շարունակականությունը բերելու է գործազրկության աճ, աշխատավարձի զանգվածային նվազեցումներ։
Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումների հետևանքով կայուն ծանր տնտեսական վիճակից անցում ենք կատարել անկայուն ծանր վիճակի։ Սահմանադրական դատարանի մոտ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։
Նա նշեց՝ չգիտենք, թե այդ սահմանափակումներն ինչ ծավալ են ունենալու և ինչքան են ձգվելու։ Շեշտեց՝ շարունակականության դեպքում Հայաստանը լրջագույն խնդիրների է բախվելու։
«Եթե, Աստված մի արասցե, երկար տևեց, մենք ականատես ենք լինելու տնտեսության փլուզմանը, տնտեսական պատի քանդմանը։ Կտեսնենք՝ ինչպես է գյուղատնտեսությունը փլուզվելու, այնուհետև դրան հաջորդում է գյուղատնտեսական արտադրանքի վերամշակող արդյունաբերությունը, այնուհետև դրանց փոխկապակցված մատակարար ընկերությունները, շղթայական ռեակցիայով ամբողջ տնտեսության վրա ազդեցություն է թողնելու»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով՝ այս ամենի հետևանքը լինելու են գործազրկության աճը, աշխատավարձի զանգվածային նվազեցումները կամ ընդհանրապես չվճարումները, ինչը հանգեցնելու է սոցիալական մեծ դիմադրության։
Լրահոս
0