00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ջոն Բոլթոնն ընդունել է իր մեղքը գաղտնի տվյալներ ապօրինի պահելու հարցում. ԶԼՄ

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոցԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի դատավճռի հրապարակումը նշանակված է հոկտեմբերի 28-ին:
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրեն մեղավոր է ճանաչել գաղտնի տվյալներ ապօրինի պահելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին։
«Ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը այսօր դաշնային դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի մեկ կետով՝ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ ազգային անվտանգությանը վերաբերող և նրա աշխատանքի հետ կապված տեղեկատվության ապօրինի պահման մեջ», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլթոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մոտ պահել է օրագրային գրառումներ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետում Սպիտակ տանը աշխատելու մեկ տարվա ընթացքում: Պաշտպանական կողմը պնդել է, որ նա արդեն 45 տարի անձնական օրագրեր է պահում, գրառումները գաղտնի բնույթ չեն կրել և հասանելի են եղել միայն մերձավոր ազգականներին:
Թրամփի թիմից հեռանալուց հետո Բոլթոնը քննադատական ​​դիրքորոշում է ընդունել նրա նկատմամբ։ 2020 թվականին նա գիրք է հրատարակել, որում կտրուկ քննադատել է Թրամփին։ 2025 թվականի օգոստոսին ՀԴԲ-ն խուզարկել է Բոլթոնի տունը, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։
Բոլթոնի դատավճռիհրապարակումը նշանակված է հոկտեմբերի 28-ին։ Մեղավորությունը ապացուցելու դեպքում նրան սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում։
Լրահոս
0