Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև կներկայացնի

© AP Photo / Darko Vojinovic
Բաժանորդագրվել
Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում, հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ Իսրայելի կառավարությանը, իսկ այնուհետև նաև խորհրդարանին կներկայացնի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին բանաձև։
«Իսրայելի կառավարության հաջորդ նիստին ես կներկայացնեմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման բանաձևի նախագիծը»,-X սոցիալական ցանցում գրել է Սաարը։
Je soumettrai au gouvernement, pour approbation lors de sa prochaine réunion, un projet de résolution visant la reconnaissance officielle du génocide arménien par le gouvernement israélien. Il s'agit d'une obligation morale et historique de reconnaître le génocide perpétré contre… pic.twitter.com/2fufu6x6Lr
— Gideon Sa'ar | גדעון סער (@gidonsaar) June 25, 2026
Նախարարը նշել է, որ դրանից հետո բանաձևը կներկայացվի Իսրայելի խորհրդարանին (Կնեսետին)։ Սաարի խոսքով՝ ցեղասպանության ճանաչումը բարոյական և պատմական պարտք է, և Իսրայելը պետք է դատապարտի պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ խեղաթյուրում։
«Times of Israel» պարբերականի տվյալներով՝ Իսրայելը երկար ժամանակ խուսափում էր Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից, սակայն վերջին տարիներին Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին որոշակի քայլեր է ձեռնարկել այն ճանաչելու ուղղությամբ։