00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ի ավելի քան 25 դպրոցում դասընթացներ են իրականացվել թմրամիջոցից կախվածության վերաբերյալ

© SputnikԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում նյութեր են պատրաստվել նաև ծնողների, ուսուցիչների և հոգեբանների համար։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ–ում թմրամիջոցներից կախվածության դեմ պայքարի շրջանակում ավելի քան 25 դպրոցում աշակերտների հետ դասընթացներ են իրականացվել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ Ռոմելլա Աբովյանը։
«2026 թվականից մեկնարկել է անմիջական աշխատանք դպրոցների սաների հետ։ Ավելի քան 25 դպրոցում արդեն աշխատանքներ տարվել են։ Աշակերտներն էլ այցելել են Կախվածությունների բուժման ազգային կենտրոն։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ դասընթացներ են անցկացվել։ Ուսուցիչների և հոգեբանների հետ նույնպես աշխատանքներ են մեկնարկել»,– ասաց Աբովյանը։
Ընդգծեց` ծնողների հետ նույնպես զրույցներ և քննարկումներ են լինում, որպեսզի հստակ մատնանշեն, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեն երեխաներին թմրամիջոցներից հեռու պահելու համար։
Աճել է կախվածությունների կենտրոնում հաշվառված թմրամիջոց գործածող կանանց թիվը. Վարդազարյան
Ռոմելլա Աբովյանի խոսքով` ՀՀ ՆԳ և ԿԳՄՍ նախարարություններն ուղեցույց են պատրաստում, որը ճանապարհային քարտեզ է բնակչության թիրախային տարբեր խմբերի շրջանում իրազեկվածություն իրականացնելու համար։
Նշենք, որ հունիսի 26-ը Թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այն հաստատվել է ՄԱԿ–ի գլխավոր համաժողովի կողմից։
Լրահոս
0