00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵԱԶԲ-ն ՌԴ սահմանափակումների ֆոնին ՀՀ տնտեսության աճի տեմպերի փոփոխություն չի սպասում

© Sputnik / David GalstyanԱլեքսեյ Կուզնեցով
Ալեքսեյ Կուզնեցով - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանի տնտեսական աճը պահպանվում է առաջին հերթին ներքին խթանների հաշվին
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական վերանայում չի սպասվում։ Այս մասին ասել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծական աշխատանքների գծով տնօրինության ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումների հնարավոր ազդեցության մասին Sputnik Արմենիայի հարցին։
Ավելի վաղ ԵԱԶԲ-ն 2026–2028 թվականների իր մակրոտնտեսական կանխատեսման մեջ Հայաստանի տնտեսության աճը 2026 թվականին կանխատեսել էր 6%-ի մակարդակում, ինչպես նաև դրա կայունացում 5,5% մակարդակում 2027–2028 թվականներին։
Հարցին, թե արդյոք բանկում չեն վերանայում գնահատականները ստեղծված իրավիճակի ֆոնին, Կուզնեցովը պատասխանել է, որ վերջին մակրոտնտեսական կանխատեսումը թողարկվել է բառացիորեն մեկ-երկու շաբաթ առաջ։
«Մենք յուրաքանչյուր կիսամյակ հրապարակում ենք կանխատեսումները, և 2026 թվականին Հայաստանի տնտեսական աճի տեմպերի էական վերանայումներ չենք ակնկալում։ Մեր կանխատեսումը շուրջ 5,5% աճն է։ Մենք չենք սպասում, որ որևէ զգալի շեղում կլինի կամ կփոփոխվի իրավիճակը, որում տնտեսությունն ապրել, գոյություն է ունեցել և գործել է մինչև 2025 թվականը»,-ասել է Կուզնեցովը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է թափ հավաքել, դրանում մեծ թվով ներքին խթաններ են ներգրավված։
«Հետևաբար, որևէ ակնհայտ, զգալի սառեցում չենք ակնկալում, և առայժմ բազային կանխատեսման մեջ դա չենք նախատեսել։ Եթե իրավիճակը շեղվի (իսկ մենք այն մշտապես մոնիթորինգի ենք ենթարկում), ապա 2026 թվականի մակրոկանխատեսման մեր նոյեմբերյան թողարկման մեջ մենք այդ ամենը կարտացոլենք, անպայման կգնահատենք»,-նշել է նա։
Իր հերթին ԵԱԶԲ Երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Արթուր Շարաֆուտդինովը հավելել է, որ Հայաստանում աճի հիմնական խթանները ներքին են՝ աճում են հիփոթեքային վարկավորումն ու շինարարությունը։ Տնտեսությանը կաջակցեն նաև պետական ներդրումները, որոնք հաջորդ երեք տարում կպահպանվեն շուրջ 6% մակարդակում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ շարունակում են աճել նաև ՌԴ-ից տրանսֆերտները։ Ե՛վ անցյալ տարի, և՛ հիմա դրանք աճ են արձանագրում՝ չնայած որոշ սահմանափակումներին։
Լրահոս
0