https://arm.sputniknews.ru/20260626/dzerbakalvel-e-ahabekchutjan-kvoghmnakicneri-mijazgajin-cancajin-hamajnqi-ghekavary-rd-adts-103867013.html
Ձերբակալվել է ահաբեկչության կողմնակիցների միջազգային ցանցային համայնքի ղեկավարը. ՌԴ ԱԴԾ
Ձերբակալվել է ահաբեկչության կողմնակիցների միջազգային ցանցային համայնքի ղեկավարը. ՌԴ ԱԴԾ
Sputnik Արմենիա
Մեղադրյալի ահաբեկչական գործունեությունը համակարգվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ 26.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-26T11:14+0400
2026-06-26T11:14+0400
2026-06-26T11:14+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
ահաբեկչություն
դաղստան
ձերբակալություն
ռուսաստան
անչափահաս
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103862736_0:0:1921:1080_1920x0_80_0_0_bd62f25170cdd05d0d9becd63f339356.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Դաղստանում ձերբակալվել է ահաբեկչության հետևորդների խոշորագույն միջազգային ցանցային համայնքի անչափահաս ադմինիստրատորը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Նշվում է, որ ձերբակալվածը մարզում էր հավաքագրված ծայրահեղականներին։«Ձերբակալվածը հավաքագրված արմատականներին սովորեցնում էր ահաբեկչական գործողությունների և զանգվածային սպանությունների իրականացման մարտավարություն, նրանց տրամադրում էր ահաբեկչության միջոցներ, ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման և կոնսպիրացիայի միջոցների կիրառման հրահանգներ էր տալիս»,-ասված է հաղորդագրության մեջ։Ահաբեկչություն է կանխվել Մարիուպոլի դատարանի շենքում. ԱԴԾ–ն Կիևի գործակալի է ձերբակալելՆշվում է նաև, որ մեղադրյալի ահաբեկչական գործունեությունը համակարգվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և ուղղված էր ռուսաստանցի դեռահասների հավաքագրմանը՝ ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումներ, տրանսպորտային օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների ականապատման վերաբերյալ կեղծ ահազանգեր տարածելու համար։
դաղստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
В Дагестане задержан администратор крупнейшей международной террористической сети. Им оказался подросток
Sputnik Արմենիա
В Дагестане задержан администратор крупнейшей международной террористической сети. Им оказался подросток
2026-06-26T11:14+0400
true
PT0M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/1a/103862736_187:0:1627:1080_1920x0_80_0_0_0b646145aea746021bac088f63a30832.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, դաղստան, ձերբակալություն, ռուսաստան, անչափահաս, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն, դաղստան, ձերբակալություն, ռուսաստան, անչափահաս, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, տեսանյութեր, տեսանյութ, видео
Ձերբակալվել է ահաբեկչության կողմնակիցների միջազգային ցանցային համայնքի ղեկավարը. ՌԴ ԱԴԾ
Մեղադրյալի ահաբեկչական գործունեությունը համակարգվել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի - Sputnik. Դաղստանում ձերբակալվել է ահաբեկչության հետևորդների խոշորագույն միջազգային ցանցային համայնքի անչափահաս ադմինիստրատորը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը՝ ՌԴ ՆԳՆ-ի և ՌԴ քննչական կոմիտեի հետ համատեղ, Դաղստանի Հանրապետությունում ձերբակալել է ՌԴ անչափահաս քաղաքացու, որը հանդիսանում է Ռուսաստանի տարածքում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետևորդների խոշորագույն միջազգային ցանցային համայնքի ստեղծողն ու ադմինիստրատորը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ձերբակալվածը մարզում էր հավաքագրված ծայրահեղականներին։
«Ձերբակալվածը հավաքագրված արմատականներին սովորեցնում էր ահաբեկչական գործողությունների և զանգվածային սպանությունների իրականացման մարտավարություն, նրանց տրամադրում էր ահաբեկչության միջոցներ, ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման և կոնսպիրացիայի միջոցների կիրառման հրահանգներ էր տալիս»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մեղադրյալի ահաբեկչական գործունեությունը համակարգվում էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից և ուղղված էր ռուսաստանցի դեռահասների հավաքագրմանը՝ ուսումնական հաստատությունների վրա զինված հարձակումներ, տրանսպորտային օբյեկտներում ահաբեկչություններ իրականացնելու, ինչպես նաև սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների ականապատման վերաբերյալ կեղծ ահազանգեր տարածելու համար։