«Արժեքավոր գործակցություն». Մոսկվայում կայացել է SputnikPro–ի` 2026 թ.–ի առաջին հանդիպումը
20:11 26.06.2026 (Թարմացված է: 20:13 26.06.2026)

© Sputnik / VITALIY BELOUSOV
Բաժանորդագրվել
Մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ստեղծել են ծրագրի ընթացքում, և հավաստագրեր են ստացել։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik, Ելիզավետա Բորիսենկո. Մոսկվայում ավարտվել է «Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլը։ Սա այս տարի անցկացված առաջին ծրագիրն էր, որին մասնակցել են 6 երկրի լրագրողներ (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան)։

SputnikPro–ի մասնակիցները
© Sputnik / Mikhail Bogachev
Գործակալության առաջատար աշխատակիցները 5 օր շարունակ դասախոսություններ, վարպետության դասեր և գործնական պարապմունքներ են անցկացրել։ Մասնակիցները կարողացել են մանրամասն տեղեկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել արհեստական բանականությունը առավելագույնս օգուտ ստանալու համար։
«Մենք պետք է քայլենք ժամանակին համընթաց։ Իսկ այդ ժամանակն ասում է, որ մեքենաներն իրենց գործն են անում։ Մեզ ներկայացրին իրենց ծրագրերը, հնարքները, ԱԲ–ի հետ աշխատելու կոմբինացիաները, որոնք ես Ղրղզստան վերադառնալուց հետո կկիրառեմ գործնականում», – Sputnik–ի հետ զրույցում ասել է ղրղըզ մասնակից Էլվիրա Սատիբեկովան։
ԱԲ–ի գործիքների հետ աշխատելու թեման առաջին տարին չէ, որ բարձրացվում է Sputnik Pro–ի դասընթացների ժամանակ։ Նախորդ տարի ծրագրի մոդուլներից մեկը ևս նվիրված էր լրագրության մեջ նոր գործիքների կիրառմանը։

1/3
© Sputnik / Evgeny Biyatov
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ

2/3
© Sputnik / Mikhail Bogachev
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ

3/3
© Sputnik / Evgeny Biyatov
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ
1/3
© Sputnik / Evgeny Biyatov
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ
2/3
© Sputnik / Mikhail Bogachev
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ
3/3
© Sputnik / Evgeny Biyatov
«Sputnik Pro–ն Զուբովսկիում» լուսավորչական նախագծի 13-րդ մոդուլ
Մասնակիցներին հատկապես դուր է եկել վիրտուալ ստուդիայի հետ ծանոթությունը։ Այնտեղ նկարահանումների ժամանակ համակարգչային գրաֆիկան փոխարինում է իրական ֆոնը և լրացուցիչ իրականության տարրեր ավելացնում։
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահի խորհրդական Լիլիա Սիմոնյանը կարծում է, որ Sputnik Pro–ն հարթակ է ստեղծում տարբեր երկրներից ժամանած մասնակիցների միջև տեղեկությունների և փորձի մշտական փոխանակման համար։
«Մեզ բազմաթիվ ժամանակակից տեխնիկական գործիքներ ներկայացվեցին, և հատկապես արժեքավոր է, որ ուսուցումը կառուցվում է ոչ միայն տեսության, այլև գործնական պարապմունքների վրա։ Մենք ուսումնասիրում ենք տարբեր հավելվածների աշխատանքը, քննարկում իրական սխալները, տեսնում, թե ինչպես է այս կամ այն գործիքը կիրառվում գործնականում։ Ամեն ինչ ինտերակտիվ ձևաչափով է անցկացվում. մենք կարողանում ենք հարցեր տալ, քննարկել ի հայտ եկող իրավիճակներն ու անմիջապես հասկանալ` ինչպես են աշխատում առաջարկված լուծումները», – ասել է նա։
Նրա խոսքով` դրանք սուբյեկտիվ գնահատականներ չեն, այլ պրոֆեսիոնալ փորձի իրական փոխանակում, որը հատկապես կարևոր է ժամանակակից պայմաններում։
Ծրագրի մասնակիցները կատարելագործել են նաև տեքստի հետ աշխատելու իրենց հմտությունները, քանի որ դա ժամանակակից մեդիայի հիմքերից մեկն է։
«Այսօր յուրաքանչյուր բառի արժեքն աներևակայելի աճում է։ Եթե նախկինում մենք տեքստում կարող էինք մեր միտքը շարադրել առանց շտապելու, ապա այսօր սցենար կազմելիս, տեսանյութ հնչյունավորելիս կամ կարճ ենթագիր մտածելիս պետք է հստակ հասկանանք, թե ինչ ենք ուզում ասել, որպեսզի դիտողին հասցնենք մեր միտքը», – ծրագրի բացման ժամանակ ասել է մերձավոր արտասահմանի և Բալթյան երկրներում Sputnik–ի բովանդակության ստեղծման վարչության ղեկավար Ելենա Զագորոդնյայան։
Մերձավոր արտասահմանի և Բալթյան երկրներում Sputnik–ի մուլդիմեդիոն կենտրոնների տնօրինության վարչության փոխտնօրեն Ալեքսանդր Սամոխվալովը ծրագրի ընթացքում պատմել է` ինչպես բլոգ վարել և զարգացնել Telegram–ում կամ Max–ում։ Իսկ Sputnik ռադիոկայանի տնօրեն Մարգարիտա Նեկրասովան բացատրել է` ինչպես ժամանակակից ԶԼՄ–ները կարող են լսարանին պահել իրական ժամանակում, 5-վայրկյանանոց ձևաչափի դարաշրջանում։

Մարգարիտա Նեկրասովա
© Sputnik / VITALIY BELOUSOV
Ծրագրի վերջում մասնակիցները ներկայացրել են իրենց նախագծերը, որոնք ստեղծել են ծրագրի ընթացքում, և հավաստագրեր են ստացել։
Հիշեցնենք, որ «Sputnik Pro–ն Զուբովսկիում» նախագծի անցկացման երեք տարիների ընթացքում` 2023-2025 թվականներին, արդեն իսկ 12 ծրագիր է իրականացվել, որոնց մասնակցել են 11 երկրի 144 լրագրողներ։ Գործակալության աշխատանքին այս տարի կարող են ծանոթանալ և մասնագիտական հմտությունները կատարելագործել ԶԼՄ–ների ևս 48 ներկայացուցիչներ։