00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱԳՆ–ն չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը

© Sputnik / Andranik GhazaryanՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.06.2026
ՀՀ ԱԳՆ
Բաժանորդագրվել
ՀՀ իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությունը։ Այս մասին գրում է NEWS.am–ը։

«Ըստ անհրաժեշտության հանդես կգանք մեկնաբանությամբ», - լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը ի պատասխան այն հարցին, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում Իսրայելի նախաձեռնությունը` հաշվի առնելով ՀՀ կառավարության դիրքորոշումն այս հարցում։

Հիշեցնենք` Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը հայտարարել է, որ պատրաստվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագիծ ներկայացնել կառավարության քննարկմանը, որը հավանություն ստանալու դեպքում ուղարկվելու է Քնեսեթ։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների թվում չէ։
Լրահոս
0