00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը վտանգ չի տեսնում Ադրբեջանի և ՀՀ–ի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման մեջ

© Photo : ScreenshotՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետի համոզմամբ` ով նման բան է ասում, ուզում է, որ Հայաստանը լինի կոնֆլիկտի փակուղի։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վտանգ չի տեսնում Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման մեջ։ Նա այդ մասին ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցին
Հունիսի 22-ին հայտնի դարձավ, որ «Տելեկոմ Արմենիա» (Team Telecom Armenia) և «AzerTelecom» ընկերություններն ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, որով նախատեսվում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում կոմերցիոն հիմունքներով։
Լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել այս համաձայնագիրը` նշելով, որ այդ լուրը տարատեսակ մեկնաբանությունների պատճառ դարձավ, օրինակ` Հայաստանը կախվածություն է ձեռք բերում, ադրբեջանցիները կարող են դիտարկել Հայաստանից գնացող տրաֆիկը։
«Ընդհանրապես զարմանալի է, քանի որ սովորաբար տրանզիտը ոչ թե տրանզիտի երկրին է կախվածության բերում, եթե նման բան կա, այլ տրանզիտի վերջնական կետին է կախվածություն բերում, և սա պարզ տրամաբանություն է, բայց եթե կախվածություն կա։ Մենք անընդհատ խոսում ենք, որ Հայաստանը պետք է տարանցիկ ուղի դառնա` ինչքան շատ բան անցնի Հայաստանով, այնքան ավելի մեր տնտեսական, քաղաքական կշիռը և անվտանգության մակարդակը մեծանում է։ Ով նման բան է ասում, ուզում է, որ Հայաստանը լինի կոնֆլիկտի փակուղի»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` Հայաստանը խաղաղության խաչմերուկ է, և հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք ինչքան հնարավոր է շատ մալուխներ, խողովակներ, ճանապարհներ, երթուղիներ, օդային գծեր պետք է անցնեն, քանի որ դա է խաղաղության և անվտանգության երաշխիքը։
Լրահոս
0