https://arm.sputniknews.ru/20260625/pashinjann-arajin-angam-khvosec-mied-i-kvoghmic-adrbejani-dem-kajacrats-vtshri-masin-103831712.html
Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճռի մասին
Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճռի մասին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայելային իրավիճակ է՝ ինչքան Հայաստանում շարունակեն խոսել ղարաբաղյան շարժումը շարունակելու մասին, այնքան էլ ի պատասխան Ադրբեջանում... 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T13:43+0400
2026-06-25T13:43+0400
2026-06-25T13:43+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103829875_0:0:2078:1169_1920x0_80_0_0_f9aa380321c00baae033af6ae2202df4.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի վերաբերմունքը ՄԻԵԴ–ի կայացրած վերջին վճռի վերաբերյալ։Հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց հրապարակեց քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը։ ՄԻԵԴ–ի վճռով արձանագրվել է զինծառայող կյանքի իրավունքի խախտման փաստը, նրա կյանքի դեմ ոտնձգությունը, որի իրավունքը, զինված ընդհարման համատեքստում, Ադրբեջանի զինծառայողները չեն ունեցել, նաև խոշտանգման փաստն ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սպանված զինվորի ընտանիքի հանդեպ։ Իրավական կարևոր արձանագրումներից բացի, ՄԻԵԴ–ը շուրջ 90 000 եվրոյի չափով փոխհատուցում է նախատեսել բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի համար։Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հերթական անգամ շեշտեց՝ խաղաղություն է հաստատված։Լրագրողը նաև հարց ուղղեց, թե նման պայմաններում, երբ միջազգային ատյանը փաստում է՝ ով է հանցագործը, ինքը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և արդյոք Հայաստանը պատրաստվում է պետական մակարդակով հետամուտ լինել և իրավական պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործներին։Նա հավելեց` միջազգային իրավական ինստիտուտներն աշխատում են, և դա նորմալ գործընթաց է, և պաշտոնական Երևանի գնահատականը դա չի փոխում։Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև երբևէ հավասարության նշան չի դրել, դա անելու մեջ մեղադրեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին։Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին նաև Ադրբեջանի շարունակվող հռետորաբանության և «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի խոսույթի մասին։ Փաշինյանը նշեց, թե դա հայելային իրավիճակ է՝ ինչքան Հայաստանում շարունակեն խոսել ղարաբաղյան շարժումը շարունակելու մասին, այնքան էլ ի պատասխան Ադրբեջանում նմանատիպ խոսույթներ են շարունակվելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103829875_260:0:1819:1169_1920x0_80_0_0_dcc9f24449d5fb00d7102b86d7cc5a28.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
հայաստան, նիկոլ փաշինյան, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճռի մասին
Նիկոլ Փաշինյանը պնդում է, թե հայելային իրավիճակ է՝ ինչքան Հայաստանում շարունակեն խոսել ղարաբաղյան շարժումը շարունակելու մասին, այնքան էլ ի պատասխան Ադրբեջանում են նմանատիպ խոսույթներ շարունակվելու։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե ինչպիսին է պաշտոնական Երևանի վերաբերմունքը ՄԻԵԴ–ի կայացրած վերջին վճռի վերաբերյալ։
Հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016թ–ի ապրիլյան պատերազմից 10 տարի անց
հրապարակեց քառօրյա պատերազմում ադրբեջանցիների կողմից դաժանաբար սպանված և խոշտանգված հայ զինծառայող Հայկ Թորոյանի գործով վճիռը։ ՄԻԵԴ–ի վճռով արձանագրվել է զինծառայող կյանքի իրավունքի խախտման փաստը, նրա կյանքի դեմ ոտնձգությունը, որի իրավունքը, զինված ընդհարման համատեքստում, Ադրբեջանի զինծառայողները չեն ունեցել, նաև խոշտանգման փաստն ու Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը սպանված զինվորի ընտանիքի հանդեպ։ Իրավական կարևոր արձանագրումներից բացի, ՄԻԵԴ–ը շուրջ 90 000 եվրոյի չափով փոխհատուցում է նախատեսել բարոյական վնասի և փաստաբանական ծախսերի համար։
Փաշինյանը կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` հերթական անգամ շեշտեց՝ խաղաղություն է հաստատված։
Լրագրողը նաև հարց ուղղեց, թե նման պայմաններում, երբ միջազգային ատյանը փաստում է՝ ով է հանցագործը, ինքը հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև, և արդյոք Հայաստանը պատրաստվում է պետական մակարդակով հետամուտ լինել և իրավական պատասխանատվության կանչել պատերազմական հանցագործներին։
«Խաղաղություն է հաստատված, ու պետք է դրա նկատմամբ հոգ տանել, հակառակ դեպքում այդ խաղաղությունը կարելի է շատ հեշտությամբ ջախջախել և վերացնել, որի արդյունքում մենք կունենանք այլ բազմաթիվ դեպքեր, որոնք, ենթադրում եմ, Ադրբեջանն էլ կունենա, ստիպված կլինենք միջազգային ատյաններում հետամուտ լինել»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հավելեց` միջազգային իրավական ինստիտուտներն աշխատում են, և դա նորմալ գործընթաց է, և պաշտոնական Երևանի գնահատականը դա չի փոխում։
Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունների միջև երբևէ հավասարության նշան չի դրել, դա անելու մեջ մեղադրեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին։
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին նաև Ադրբեջանի շարունակվող հռետորաբանության և «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի խոսույթի մասին։ Փաշինյանը նշեց, թե դա հայելային իրավիճակ է՝ ինչքան Հայաստանում շարունակեն խոսել ղարաբաղյան շարժումը շարունակելու մասին, այնքան էլ ի պատասխան Ադրբեջանում նմանատիպ խոսույթներ են շարունակվելու։