https://arm.sputniknews.ru/20260625/mvoskvan-spasum-e-vor-erevany-vorvoshum-kajacni-hapkin-andamakcelu-veraberjal-vasilev-103821947.html
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ–ին անդամակցելու վերաբերյալ. Վասիլև
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ–ին անդամակցելու վերաբերյալ. Վասիլև
Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T11:44+0400
2026-06-25T11:44+0400
2026-06-25T11:44+0400
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
վիկտոր վասիլև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83763075_0:233:3072:1961_1920x0_80_0_0_e2479b7d0705ac89f8ec04607395777c.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ այլ սցենար են նախընտրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողությունների է սպասում Ռուսաստանը Հայաստանից, նա պատասխանել է.ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0c/09/83763075_0:0:2732:2048_1920x0_80_0_0_83dd68ef06b4b77be96b0975083a20ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև
հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), վիկտոր վասիլև
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ–ին անդամակցելու վերաբերյալ. Վասիլև
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ այլ սցենար են նախընտրում։ Այս մասին
ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողությունների է սպասում Ռուսաստանը Հայաստանից, նա պատասխանել է.
«Որոշում կայացնելուն. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ այլ սցենար են նախընտրում։ Պետք է մեզ տեղեկացնեն այս մասին»։
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։