00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են ԼԺՀ-ում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով

© Photo : РИА новостиԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
ՌԴ Քննչական կոմիտեի ԼԺՀ-ի քննիչները արձանագրում են հարձակումների հետևանքները։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի - Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ԼԺՀ-ում հարձակվել են քաղաքացիական բեռնատար ավտոմեքենաների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, մեկ մարդ զոհվել է, երկուսը վիրավորվել են։ Այս մասին MAX հարթակի իր ալիքում հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Ուկրաինայի ԶՈւ անօդաչուները հարձակվել են քաղաքացիական բեռնատարների վրա Նովոայդարի մունիցիպալ շրջանում, Պերվոմայսկում և Լուգանսկի արվարձանում։ Այստեղ զոհեր չկան։ Դժբախտաբար, Սևերոդոնեցկում զոհվել է բեռնատարի 29-ամյա վարորդը։ Լիսիչանսկում Ուկրաինայի ԶՈւ գրոհայինները հարվածել են «Չեռնոմորնեֆտեգազ» ՍՊԸ-ի մասնաճյուղ հանդիսացող «Լուգանսկգազի» շենքին, վիրավորվել է ձեռնարկության ինժեները՝ 58-ամյա կին, հիմա նա բժշկական հաստատությունում, նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում։ Բացի այդ, Լիսիչանսկում ԱԹՍ-ն ընկել է խանութի մոտակայքում, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 24-ամյա մի երիտասարդ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Պասեչնիկը նշել է, որ Ռուսաստանի Քննչական կոմիտեի ԼԺՀ-ի քննիչներն արձանագրում են ուկրաինական հարձակումների հետևանքները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0