00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մակրոնը պնդում է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Պրիմորսկից ընթացող լցանավը

© SputnikԷմանուել Մակրոն
Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
Նավն այժմ ուղևորվում է կայանատեղի հետագա ստուգմաների համար։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Պրիմորսկից Կամերունի դրոշի ներքո ընթացող Deliver նավթային լցանավը իբր ծովային իրավունքը խախտելու համար։
«Երեքշաբթի Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Deliver նավթային լցանավը, որը նավարկում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով ծովային իրավունքը», – Х սոցցանցում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Marine Traffic-ի տվյալներով`Կամերունի դրոշի ներքո Deliver լցանավը Պրիմորսկից Սինգապուր էր ուղևորվում։
Միջերկրական ծովի գծով Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտնել է, որ լցանավը իբր կալանվել է Կամերունի դրոշն օգտագործելու օրինականությունը ստուգելու համար։ Հետագայում, Մարսելի դատախազի հայցով, նավը վերաուղղորդվել է և այժմ ուղևորվում է դեպի կայանատեղի՝ հետագա ստուգումներ անցկացնելու համար։
Պրեֆեկտուրան պարզաբանել է, որ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը այս գործողությունն իրականացրել են դաշնակիցների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Եվրոպական միության EUNAVFOR MED IRINI ռազմածովային ուժերի առաքելության հետ համագործակցությամբ։
Ավելի վաղ Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Ատլանտյան օվկիանոսում կալանել էին «Tagor» լցանավը, որը, իբր, կեղծ դրոշի ներքո նավարկում էր Մուրմանսկից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը «Tagor» լցանավի կալանման հետ կապված Ֆրանսիայի գործողությունները համարում է անօրինական և ծովահենության նմանվող։
Լրահոս
0