00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ի՞նչ արժե կյանքը Հարավկովկասյան երկրների մայրաքաղաքներում. վիճակագրություն

Բաժանորդագրվել
Այս մայրաքաղաքներում ապրելու գնի համեմատությունը հիմնված է Numbeo և LivingCost հարթակների՝ 2026–ի 1-ին կիսամյակի քրաուդսորսինգային (տեղեկատվություն, որը հավաքվում է հանրության լայն լսարանից՝ հիմնականում առցանց հարթակների միջոցով–խմբ.) և վիճակագրական տվյալների վրա։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Բնակարանների երկարաժամկետ վարձակալության արժեքներով Երևանը տարածաշրջանի ամենաթանկ քաղաքն է, մինչդեռ Բաքվում բնակարան կարելի է գտնել զգալիորեն ավելի ցածր գնով:


Երևանի և Թբիլիսիի սուպերմարկետներում մթերքների գները մոտավորապես նույն մակարդակի վրա են, Բաքվում բազային մթերքներն ավելի էժան են (հատկապես սեզոնային բանջարեղենը, հացը և ձուն)։

Էներգառեսուրսների (գազի և էլեկտրաէներգիայի) ներքին սուբսիդիաների շնորհիվ Բաքուն այս կատեգորիայում իր էժան գներով բացարձակ առաջատար է։ Երևանում կոմունալ վճարներն ամենաբարձրն են, հատկապես ձմռան ջեռուցման շրջանում։
Մեկ անձի հաշվարկով սպառողական հիմնական զամբյուղի ամսական արժեքը (այն ապրանքները, որոնք ձեռք են բերվում բացառապես սուպերմարկետներից և շուկաներից` առանց ներառելու ալկոհոլը, ծխախոտը և սրճարան գնալը), ըստ վերլուծական կենտրոնների, 2026 թ. 1–ին կիսամյակի համար ներկայացրած միջին թվերով հետևյալն է`

Երևան– ամսական` ~ $ 220 – $ 240

Թբիլիսի– ամսական` ~$200–$ 215

Բաքու– ամսական` ~ $ 165–$ 180
Ինչպե՞ս են ձևավորվում այս թվերը

Ստանդարտ հաշվարկը (ըստ արևմտյան նվազագույն զամբյուղի` Numbeo Markets–ի մեթոդաբանության) հիմնված է մեկ անձի համար օրական մոտ 2400 կալորիա սնունդ ընդունելու վրա և ներառում է սննդի ամսական ֆիքսված փաթեթ:

Կաթ և կաթնամթերք (~10 լիտր)

Թարմ սպիտակ հաց (~12 հատ, հատը` 0.5 կգ)

Բրինձ, կարտոֆիլ և սոխ (~յուրաքանչյուրը` 4–5 կգ)

Ձու (~30–40 հատ)

Տեղական պանիր (~3–4 կգ)

Միս (հավի ֆիլե և տավարի միս` ընդհանուր ~8–10 կգ)

Մրգեր (խնձոր, բանան, նարինջ` ~յուրաքանչյուրը` 4–5 կգ)

Բանջարեղեն (լոլիկ, հազար` ~4–5 կգ)

Խմելու ջուր` մեծ շշերով

Ինչո՞ւ են Բաքվում գները նկատելիորեն էժան: Ադրբեջանում սեզոնային բանջարեղենի, հացի, ձվի, տեղական բրնձի և թռչնամսի գները զգալիորեն ցածր են ներքին գյուղատնտեսական արտադրության ավելի մեծ ծավալի հաշվին: Երևանում և Թբիլիսիում ցանցային մանրածախ առևտրում ավելի մեծ է ներմուծվող ապրանքների մասնաբաժինը, որն ուղղակիորեն ազդում է գնագոյացման վրա։

Եթե գնահատենք կյանքի արժեքը,ընդհանուր առմամբ, ապա 2026 թվականի դրությամբ`


Բաքուն երեք երկրներիմայրաքաղաքներից ամենաբյուջետային է (բնակարանները Երևանից էժան են միջինը 30%–ով, իսկ կոմունալ ծառայությունները՝ գրեթե 2 անգամ)։

Թբիլիսին զբաղեցնում է միջանկյալ դիրք: Այն Երևանից էժան է սպառողական ընդհանուր զամբյուղի արժեքի մոտ 10%–ի չափով, սակայն կենտրոնական հատվածներում բնակարանների վարձակալությունը կարող է մրցակցել Հայաստանի մայրաքաղաքի հետ։


Երևանը տարածաշրջանի ամենաթանկ քաղաքն է` ապրուստի ծախսերի համախառն ցուցանիշով։
Լրահոս
0