https://arm.sputniknews.ru/20260625/hh-khndiry-arandzin-datavvornery-chen-ajl-institucivonal-petutjan-bacakajutjuny-ajvazjan-103857105.html
ՀՀ խնդիրը առանձին դատավորները չեն, այլ ինստիտուցիոնալ պետության բացակայությունը. Այվազյան
ՀՀ խնդիրը առանձին դատավորները չեն, այլ ինստիտուցիոնալ պետության բացակայությունը. Այվազյան
Sputnik Արմենիա
Վարդայն Այվազյանի կարծիքով` Հայաստանում դատական համակարգի անկախություն ընդհանրապես գոյություն չունի։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T22:55+0400
2026-06-25T22:55+0400
2026-06-25T22:55+0400
վարդան այվազյան
դատական համակարգ
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/87/18698798_0:83:1600:983_1920x0_80_0_0_75c3a81996633cf3de0d75c3f049b123.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Spunik. Վերջին շրջանում մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատարանների կայացրած որոշումները չեն նշանակում, որ Հայաստանում դատական համակարգի հիմնախնդիրները հաղթահարված են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` նշելով, որ առանձին դատական ակտերով հնարավոր չէ եզրակացություն անել համակարգի անկախության մասին։ Նրա կարծիքով` երկրում ընդհանրապես գոյություն չունի դատական համակարգի անկախություն։Նշենք, որ այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց, գործն ուղարկվեց նոր քննության։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից` նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Որոշ ժամանակ առաջ Վարաքննիչ դատարանը փոխեց Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը` դարձնելով տնային կալանք։Այվազայանի գնահատմամբ՝ եթե որոշ դատավորներ կայացրել են օբյեկտիվ վճիռներ, դա դեռևս հիմք չէ նրանց հերոսացնելու համար։ Ավելին` փորձագետը չբացառեց. որ նմանատիպ մեղմացումների հետևում կարող է կանգնած լինել հենց հակառակ հրահանգը։Սահմանադրագետի խոսքով՝ Հայաստանում դատական իշխանության հիմնական խնդիրը համակարգային բնույթ ունի և տարիներ շարունակ չի փոխվել։ Այվազյանը հավելեց, որ անկախությունից ի վեր պետական կառավարման ինստիտուտները մնացել են անձնակենտրոն, իսկ նախկինում ձևավորված արատավոր ավանդույթները շարունակվում են նաև այսօր։«ՀՀ անկախացումից հետո ամբողջ ժամանակ ունեցել ենք նույն գլոբալ հիվանդությունը՝ ինստիտուցիոնալ պետության բացակայությունը։ Պետական կառույցները անձնավորված են` օրվա իշխանությամբ։ Գործադիր իշխանության ղեկավարի ապօրինի հանձնարարականների կատարումը նորություն չէ և ձգվում է դեռևս 1991 թվականից։ Փոխվել են միայն դերակատարները, մինչդեռ համակարգն ու դրա վատագույն արատները մնացել են նույնը»,– շարունակեց նա։Այվազյանի համոզմամբ՝ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե անձերի, այլ հենց համակարգի արմատական փոփոխություն։ Սակայն, ըստ նրա, դա հնարավոր չէ, քանի դեռ ընտրությունների ժամանակ հասարակությունը ձայնը տալիս է կա՛մ գործող, կա՛մ նախկին իշխանավորներին՝ երկրի կառավարումը թողնելով նույն քաղաքական ուժերի արատավոր շրջապտույտի մեջ։ Որպես ինստիտուցիոնալ կայացած համակարգի օրինակ սահմանադրագետը մատնանշեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ անձանց վարքագիծը չի կարող խարխլել պետության հիմքերը։Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պատճառաբանությունները, թե 2018 թվականից խոստացված ձերբակալություններն ու թալանի վերադարձը ուշանում են դատավորների ոչ օբյեկտիվ լինելու պատճառով, փորձագետը կոչ արեց լուրջ չվերաբերվել նմանատիպ հայտարարություններին։ Ըստ նրա՝ պետք չէ արժեք հաղորդել, քանի որ դրանք ընդամենը տվյալ պահի հրամայականով հնչեցված պոպուլիստական հայտարարություններ են, որոնց հիման վրա չի կարելի գնահատել իրավական համակարգի իրական աշխատանքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1869/87/18698798_91:0:1510:1064_1920x0_80_0_0_04fb5ccd9777c51e8414bb283b7bc589.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան այվազյան, դատական համակարգ, դատավոր
վարդան այվազյան, դատական համակարգ, դատավոր
ՀՀ խնդիրը առանձին դատավորները չեն, այլ ինստիտուցիոնալ պետության բացակայությունը. Այվազյան
Վարդայն Այվազյանի կարծիքով` Հայաստանում դատական համակարգի անկախություն ընդհանրապես գոյություն չունի։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Spunik. Վերջին շրջանում մի շարք աղմկահարույց քրեական գործերով դատարանների կայացրած որոշումները չեն նշանակում, որ Հայաստանում դատական համակարգի հիմնախնդիրները հաղթահարված են։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` նշելով, որ առանձին դատական ակտերով հնարավոր չէ եզրակացություն անել համակարգի անկախության մասին։ Նրա կարծիքով` երկրում ընդհանրապես գոյություն չունի դատական համակարգի անկախություն։
Նշենք, որ այսօր Երևանի վերաքննիչ քրեական դատարանը բեկանեց առաջին ատյանի կայացրած դատավճիռը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի տնային կալանքը վերացվեց, գործն ուղարկվեց նոր քննության։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից` նրա նկատմամբ սահմանվեց վարչական հսկողություն խափանման միջոցը։ Որոշ ժամանակ առաջ Վարաքննիչ դատարանը փոխեց Բագրատ սրբազանի խափանման միջոց կալանքը` դարձնելով տնային կալանք։
Այվազայանի գնահատմամբ՝ եթե որոշ դատավորներ կայացրել են օբյեկտիվ վճիռներ, դա դեռևս հիմք չէ նրանց հերոսացնելու համար։ Ավելին` փորձագետը չբացառեց. որ նմանատիպ մեղմացումների հետևում կարող է կանգնած լինել հենց հակառակ հրահանգը։
«Կարող եմ ընդհանուր իրավիճակը ասել, որ մեր երկրում ընդհանրապես գոյություն չունի դատական համակարգի անկախություն։ Չեմ կարծում, որ պետք է առանձին դատավորների հերոսացնել, մյուսներին էլ՝ հակադրել։ Դա այդքան ճիշտ մոտեցում չէ։ Միգուցե ինչ-ինչ հարցերից ելնելով՝ հրահանգը եղել է, որ այդ մարդկանց նկատմամբ հետապնդումները մեղմացվեն»,- նշեց Վարդան Այվազյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ Հայաստանում դատական իշխանության հիմնական խնդիրը համակարգային բնույթ ունի և տարիներ շարունակ չի փոխվել։ Այվազյանը հավելեց, որ անկախությունից ի վեր պետական կառավարման ինստիտուտները մնացել են անձնակենտրոն, իսկ նախկինում ձևավորված արատավոր ավանդույթները շարունակվում են նաև այսօր։
«ՀՀ անկախացումից հետո ամբողջ ժամանակ ունեցել ենք նույն գլոբալ հիվանդությունը՝ ինստիտուցիոնալ պետության բացակայությունը։ Պետական կառույցները անձնավորված են` օրվա իշխանությամբ։ Գործադիր իշխանության ղեկավարի ապօրինի հանձնարարականների կատարումը նորություն չէ և ձգվում է դեռևս 1991 թվականից։ Փոխվել են միայն դերակատարները, մինչդեռ համակարգն ու դրա վատագույն արատները մնացել են նույնը»,– շարունակեց նա։
Այվազյանի համոզմամբ՝ դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե անձերի, այլ հենց համակարգի արմատական փոփոխություն։ Սակայն, ըստ նրա, դա հնարավոր չէ, քանի դեռ ընտրությունների ժամանակ հասարակությունը ձայնը տալիս է կա՛մ գործող, կա՛մ նախկին իշխանավորներին՝ երկրի կառավարումը թողնելով նույն քաղաքական ուժերի արատավոր շրջապտույտի մեջ։ Որպես ինստիտուցիոնալ կայացած համակարգի օրինակ սահմանադրագետը մատնանշեց Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ անձանց վարքագիծը չի կարող խարխլել պետության հիմքերը։
«Այսօր Թրամփն ավելի խայտառակ վարքագիծ է դրսևորում, քան այսօրվա մեր վարչապետը, բայց նրանց պետությունը ինստիտուցիոնալ պետություն է։ Դա նրանց պետության վրա ամենևին չի ազդում»,- շարունակեց սահմանադրագետը։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն պատճառաբանությունները, թե 2018 թվականից խոստացված ձերբակալություններն ու թալանի վերադարձը ուշանում են դատավորների ոչ օբյեկտիվ լինելու պատճառով, փորձագետը կոչ արեց լուրջ չվերաբերվել նմանատիպ հայտարարություններին։ Ըստ նրա՝ պետք չէ արժեք հաղորդել, քանի որ դրանք ընդամենը տվյալ պահի հրամայականով հնչեցված պոպուլիստական հայտարարություններ են, որոնց հիման վրա չի կարելի գնահատել իրավական համակարգի իրական աշխատանքը։