https://arm.sputniknews.ru/20260625/givi-hvovhannisjanin-chnervec-ankakh-linely-pastabanneri-apsvosanqy-bdkh-i-vorvoshman-masvov-103855227.html
Գիվի Հովհաննիսյանին չներվեց անկախ լինելը․ փաստաբանները՝ ԲԴԽ-ի որոշման մասին
Գիվի Հովհաննիսյանին չներվեց անկախ լինելը․ փաստաբանները՝ ԲԴԽ-ի որոշման մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանները նշում են՝ անգամ եթե դատավորն իրենց օգտին չէր որոշում կայացնել, իրենց հաշտ էին որոշման հետ, քանի որ գիտեին, որ դա արվել է դատավորի պատկերացումներին... 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T18:21+0400
2026-06-25T18:21+0400
2026-06-25T18:23+0400
դատավոր
բարձրագույն դատական խորհուրդ (բդխ)
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103854778_0:0:640:361_1920x0_80_0_0_dafc40704284ed393dd3f4922a994d9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունների դադարեցումը մեծ կորուստ է Հայաստանի ամբողջ դատաիրավական համակարգի համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։Այսօր հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, և դատավորի լիազորությունները դադարեցվել են։ Նրա խոսքով՝ Գիվի Հովհաննիսյանն այն դատավորներից է, որը եթե անգամ քո օգտին որոշում չի կայացնում, դու դրա հետ հաշտ ես լինում, որովհետև գիտես՝ պրոֆեսիոնալ, անաչառ դատավոր է։ Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ դադարեցնում են բացառապես անկախ, պրոֆեսիոնալ և արդարադատության որակ ունեցող դատավորներ, որպես օրինակ հիշեցնում է Դավիթ Հարությունյանին։ Հավելում է՝ նկատողություններ էլ նշանակվում են հենց այդպիսի դատավորների։ «Այս հետևողական հետապնդումները դատավորների նկատմամբ որևէ լավ բանի չեն բերելու»,- նշեց Ֆանյանը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ևս կարծում է՝ Գիվի Հովհաննիսյանին չի ներվել իր համարձակ և անկախ լինելը։Կարծում է՝ այսօր, փաստորեն, վտանգավոր է դարձել անկախ դատավոր լինել։ Ըստ նրա՝ այն դատավորներից էր, որոնց կայացրած որոշումից կարող էին դժգոհ լինել, բայց և գիտեին՝ դատավորը դա արել է իր պատկերացումներին համահունչ, այլ ոչ թե կաշկանդվածության արդյունքում։Նշենք՝ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդման հիման վրա։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք միջնորդությունը մերժելուց հետո իրավապահները խուզարկել էին դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանը, ընդ որում, քրեական վարույթը նախաձեռնելուց ամիսներ անց միայն։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով՝ հայտարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Ըստ վարույթի՝ օպերատիվ տվյալներ են եղել, որ Գիվի Հովհաննիսյանն իր օգնականի հետ է բնակվել, սակայն այդ հանգամանքը թաքցրել է։ Հետագայում քրեական վարույթը կարճվել է, սակայն Վարդապետյանը դիմել է ԱՆ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել։ Միջնորդությունը ԲԴԽ-ում քննարկվել է դռնփակ ռեժիմով։Հավելենք, որ Գիվի Հովհաննիսյանը հայտնի մի շարք հնչեղ գործերով։ Նախ մինչև դատավոր նշանակվելը իր փաստաբանական կարիերայի տարիներին նա եղել է այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանը, երբ նա Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում։ Հովհաննիսյանի վարույթում են եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի անձանց գործեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/19/103854778_80:0:640:420_1920x0_80_0_0_e0764ea6f6c826522020a4347b3c9c29.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան
դատավոր, բարձրագույն դատական խորհուրդ (բդխ), փաստաբան
Գիվի Հովհաննիսյանին չներվեց անկախ լինելը․ փաստաբանները՝ ԲԴԽ-ի որոշման մասին
18:21 25.06.2026 (Թարմացված է: 18:23 25.06.2026) Փաստաբանները նշում են՝ անգամ եթե դատավորն իրենց օգտին չէր որոշում կայացնել, իրենց հաշտ էին որոշման հետ, քանի որ գիտեին, որ դա արվել է դատավորի պատկերացումներին համահունչ, այլ ոչ թե կաշկանդվածության արդյունք։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունների դադարեցումը մեծ կորուստ է Հայաստանի ամբողջ դատաիրավական համակարգի համար։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը՝ Գիվի Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, և դատավորի լիազորությունները դադարեցվել են։
«Այդքան պրոֆեսիոնալ դատավորի լիազորություն, որ այս կազմը դադարեցրեց, ուղղակի չգիտեմ՝ ինչ որակում տալ այդ ամեն ինչին։ Չեմ կարող ասել՝ ինչը չներվեց, բայց Գիվի Հովհաննիսյանը, վստահաբար, Հակակոռուպցիոն դատարանի և ընդհանրապես դատական համակարգի ամենաանկախ և լավագույն դատավորներից էր։ Այնքան քիչ են այն դատավորները, ում գործը մակագրվելու պայմաններում հանգիստ ես լինում, որ արդարադատություն ես տեսնելու»,- նշեց Արմինե Ֆանյանը։
Նրա խոսքով՝ Գիվի Հովհաննիսյանն այն դատավորներից է, որը եթե անգամ քո օգտին որոշում չի կայացնում, դու դրա հետ հաշտ ես լինում, որովհետև գիտես՝ պրոֆեսիոնալ, անաչառ դատավոր է։
Ըստ նրա՝ փորձը ցույց է տալիս, որ դադարեցնում են բացառապես անկախ, պրոֆեսիոնալ և արդարադատության որակ ունեցող դատավորներ, որպես օրինակ հիշեցնում է Դավիթ Հարությունյանին։ Հավելում է՝ նկատողություններ էլ նշանակվում են հենց այդպիսի դատավորների։
«Այս հետևողական հետապնդումները դատավորների նկատմամբ որևէ լավ բանի չեն բերելու»,- նշեց Ֆանյանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը ևս կարծում է՝ Գիվի Հովհաննիսյանին չի ներվել իր համարձակ և անկախ լինելը։
«Մենք տեսնում ենք ակնհայտորեն, որ բոլոր այն դատավորները, որոնք փորձում են անկախ լինել, ճնշումների չենթարկվել, նրանց վերաբերյալ մի բան փորձում են գտնել, դրա վրա կառուցել և լիազորությունները դադարեցնել։ Իսկ այն դատավորները, որոնցից համապատասխան անձինք ստանում են այն, ինչ ակնկալում են, խնդիր չեն ունենում»,- ասաց Սարգսյանը։
Կարծում է՝ այսօր, փաստորեն, վտանգավոր է դարձել անկախ դատավոր լինել։ Ըստ նրա՝ այն դատավորներից էր, որոնց կայացրած որոշումից կարող էին դժգոհ լինել, բայց և գիտեին՝ դատավորը դա արել է իր պատկերացումներին համահունչ, այլ ոչ թե կաշկանդվածության արդյունքում։
Նշենք՝ «Փաստինֆո»-ն գրել էր, որ Գիվի Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդման հիման վրա։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք միջնորդությունը մերժելուց հետո իրավապահները խուզարկել էին դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախկին աշխատակիցներից մեկի բնակարանը, ընդ որում, քրեական վարույթը նախաձեռնելուց ամիսներ անց միայն։
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով՝ հայտարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը։ Ըստ վարույթի՝ օպերատիվ տվյալներ են եղել, որ Գիվի Հովհաննիսյանն իր օգնականի հետ է բնակվել, սակայն այդ հանգամանքը թաքցրել է։ Հետագայում քրեական վարույթը կարճվել է, սակայն Վարդապետյանը դիմել է ԱՆ՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել։ Միջնորդությունը ԲԴԽ-ում քննարկվել է դռնփակ ռեժիմով։
Հավելենք, որ Գիվի Հովհաննիսյանը հայտնի մի շարք հնչեղ գործերով։ Նախ մինչև դատավոր նշանակվելը իր փաստաբանական կարիերայի տարիներին նա եղել է այն ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանը, երբ նա Մարտի 1-ի գործով դատապարտվել էր և իր պատժաչափն էր կրում։
Հովհաննիսյանի վարույթում են եղել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ու այլ հայտնի անձանց գործեր։