https://arm.sputniknews.ru/20260625/amn-n-mtadir-e-karucvoghakan-erkkhvosutjun-hastatel-irani-het-rubivo-103830524.html
ԱՄՆ-ն մտադիր է կառուցողական երկխոսություն հաստատել Իրանի հետ. Ռուբիո
ԱՄՆ-ն մտադիր է կառուցողական երկխոսություն հաստատել Իրանի հետ. Ռուբիո
Sputnik Արմենիա
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, սակայն այն պետք է լինի իրական և ստուգվող։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T13:31+0400
2026-06-25T13:31+0400
2026-06-25T13:51+0400
մարկո ռուբիո
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_0:0:1500:844_1920x0_80_0_0_e76c8c000382a3e930de8d162d6fb16e.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կառուցողական երկխոսություն հաստատել և նոր համաձայնագրերի հասնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, սակայն այն պետք է լինի իրական և ստուգվող, գործարքի բոլոր կետերը պետք է պահպանվեն։«Թեև մենք ուզում ենք գործարք կնքել, սակայն չենք ուզում այն ցանկացած գնով։ Մենք լավ գործարք ենք ուզում։ Իրական գործարք ենք ուզում։ Ուզում ենք գործարք, որը հնարավոր կլինի ստուգել։ Եվ ուզում ենք գործարք, որը կկատարվի», – ասել է Ռուբիոն։Նրա խոսքով` ԱՄՆ–ն բաց է Իրանի հետ կառուցողական երկխոսության և հույս ունի, որ այն դրական արդյունքի կհանգեցնի։Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102544095_163:0:1500:1003_1920x0_80_0_0_0d163b611692a1853bce1c90196bef4d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարկո ռուբիո, ամն, իրանի իսլամական հանրապետություն
մարկո ռուբիո, ամն, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ-ն մտադիր է կառուցողական երկխոսություն հաստատել Իրանի հետ. Ռուբիո
13:31 25.06.2026 (Թարմացված է: 13:51 25.06.2026) ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, սակայն այն պետք է լինի իրական և ստուգվող։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կառուցողական երկխոսություն հաստատել և նոր համաձայնագրերի հասնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Միացյալ Նահանգները մտադիր են օգտվել սկզբում կառուցողական երկխոսության հնարավորությունից, և, ինչպես հույս ունենք, Իրանի հետ համաձայնագրերի հասնել։ Հույս ունենք, որ դա բավական դրական արդյունքների կհանգեցնի», - ասել է Ռուբիոն Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի հետ հանդիպման ժամանակ։
ԱՄՆ դիվանագիտության ղեկավարի խոսքով` ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել, սակայն այն պետք է լինի իրական և ստուգվող, գործարքի բոլոր կետերը պետք է պահպանվեն։
«Թեև մենք ուզում ենք գործարք կնքել, սակայն չենք ուզում այն ցանկացած գնով։ Մենք լավ գործարք ենք ուզում։ Իրական գործարք ենք ուզում։ Ուզում ենք գործարք, որը հնարավոր կլինի ստուգել։ Եվ ուզում ենք գործարք, որը կկատարվի», – ասել է Ռուբիոն։
Նրա խոսքով` ԱՄՆ–ն բաց է Իրանի հետ կառուցողական երկխոսության և հույս ունի, որ այն դրական արդյունքի կհանգեցնի։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: