00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են շփման միջոց ստեղծել լարվածությունը նվազեցնելու համար. Վենս

© AP Photo / Jacquelyn MartinՋեյ Դի Վենս
Ջեյ Դի Վենս - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
Բաժանորդագրվել
Խոսքը իրանական կողմի և ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության միջև շփումների մեխանիզմ ստեղծելու մասին է։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են շփման միջոց ստեղծել՝ լարվածությունը նվազեցնելու և վիճելի հարցերը կարգավորելու համար։ Այս մասին UnHerd պարբերականին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Նպատակներից մեկը, որին կցանկանայինք հասնել՝ լարվածությունը նվազեցնելու համար իրանական կողմի հետ հաղորդակցման ուղի ստեղծելն էր։ Եվ մենք հասանք դրան», – ասել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ խոսքը իրանական կողմի և ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության միջև շփումների մեխանիզմի մասին է։
«Նրանք ասացին. «Լավ, մենք ԻՀՊԿ-ից ինչ–որ մեկին Դոհա կուղարկենք՝ CENTCOM-ից որևէ մեկի հետ հանդիպելու համար», – հայտարարել է Վենսը։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բազմաթիվ վիճահարույց հարցեր հենց այսպես են մտադիր լուծել։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0