00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ-ին հետաքրքրում է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության պահպանումը. Ռուբիո

© AP Photo / Michael ProbstԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2026
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր` ԱՄՆ-ն Իրանից հավաստիացումներ է ստացել, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերից որևէ վճար չի գանձում:
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն Հորմուզի նեղուցում իրավիճակը գնահատում է՝ ելնելով նավարկության ազատության իրական ապահովումից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրանից հավաստիացումներ է ստացել, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով անցնելու համար նավերից որևէ վճար չի գանձում: Չորեքշաբթի օրը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտնել է, որ մինչ այդ պահը Հորմուզի նեղուցով անցել է շուրջ 72 նավ, որոնք մոտ 20 մլն բարել նավթ էին տեղափոխում:
«Մեզ հետաքրքրում է այն` արդյոք նավերը շարժվում են (Հորմուզի նեղուցում-խմբ.)։ Եթե նավերը շարժվում են այնպես ինչպես պետք է, հենց դրանով էլ մենք կդատենք (նեղուցում տիրող իրավիճակի մասին – խմբ.)»,– Բահրեյնում լրագրողներին ասել է Ռուբիոն։
Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռակա կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտ:
Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավարկությունը Հորմուզի նեղուցում:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չունենալ, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ հարցի շուրջ բանակցություններ կվարեն։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։
Լրահոս
0