https://arm.sputniknews.ru/20260625/amen-inch-shat-bard-e-atshemoghlun-pashinjani-hraveri-masin-103838136.html
Ամեն ինչ շատ բարդ է. Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին
Ամեն ինչ շատ բարդ է. Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին
Sputnik Արմենիա
Բնական պաշարների բացակայության պայմաններում տնտեսագետը Հայաստանի մրցակցային առավելությունը տեսնում է թվային փոխակերպման մեջ։ 25.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-25T15:02+0400
2026-06-25T15:02+0400
2026-06-25T15:09+0400
տարոն աճեմօղլու
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81833690_0:43:909:554_1920x0_80_0_0_186ed900d638c7d9bdcda6241ac11241.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու համար Հայաստան գալու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի թեման։Փաշինյանը դեռ 2018 թվականին էր հայտարարել, որ հրավիրել է Աճեմօղլուին օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում։ Սակայն տնտեսագետն այդպես էլ չեկավ։Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցը՝ Աճեմօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, Հայաստանում, ի տարբերություն օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների, հարուստ բնական պաշարներ չկան, ուստի նրա համեմատական առավելությունն այլ տեղ է։Նշենք, որ Տարոն Աճեմօղլուն ծնունդով Ստամբուլից է։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատելու է մեկնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81833690_18:0:882:648_1920x0_80_0_0_76d042119e28716f5ff09997e24e803c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տարոն աճեմօղլու, հայաստան
տարոն աճեմօղլու, հայաստան
Ամեն ինչ շատ բարդ է. Աճեմօղլուն` Փաշինյանի հրավերի մասին
15:02 25.06.2026 (Թարմացված է: 15:09 25.06.2026) Բնական պաշարների բացակայության պայմաններում տնտեսագետը Հայաստանի մրցակցային առավելությունը տեսնում է թվային փոխակերպման մեջ։
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի – Sputnik. Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու համար Հայաստան գալու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի թեման։
Փաշինյանը դեռ 2018 թվականին էր հայտարարել, որ հրավիրել է Աճեմօղլուին օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում։ Սակայն տնտեսագետն այդպես էլ չեկավ։
«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», –Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է հայտնի տնտեսագետը։
Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցը՝ Աճեմօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, Հայաստանում, ի տարբերություն օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների, հարուստ բնական պաշարներ չկան, ուստի նրա համեմատական առավելությունն այլ տեղ է։
«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում», – ասել է տնտեսագետը։
Նշենք, որ Տարոն Աճեմօղլուն ծնունդով Ստամբուլից է։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցն ավարտելուց հետո նա աշխատելու է մեկնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ։