00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Վահագն աստծո արձանը վերադարձավ Երևանի կենտրոն

Բաժանորդագրվել
Հայկական դիցարանի Վահագն Վիշապաքաղ աստծո արձանը կրկին բացվեց Երևանի քաղաքապետարանի դիմացի այգում։
Այն նոր վայրում բացեցին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և արձանի հեղինակ Կառլեն Նուրիջանյանի զարմուհին` Ռուզաննա Ադամյանը։
«Երբ իմացա, որ նման վայրում արձանը պետք է տեղադրվի, ուրախացա: Չէ, որ Կառլեն Նուրիջանյանն աշխատել էր, որ իրեն ճանաչեն, գնահատեն: 1968 թվականից Վահագնը «թափառում էր» Երևանի տարբեր հատվածներում, բայց ի վերջո գտավ իր տեղը»,- ասաց Ադամյանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց՝ արձանին նոր շունչ տալու համար, քանի որ իր խոսքով՝ դա շատ կարևոր է Նուրիջանյանների գերդաստանի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ արձանը Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի քաղաքապետարանի և «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի միջև գտնվող Ռուսաստանի հրապարակ։
Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի գերագույն աստված Վահագն Վիշապաքաղի արձանը ստեղծվել է 1968 թվականին (քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան) և այդ ժամանակ գտնվել է Լենինի, այժմ՝ Մաշտոցի պողոտայում։ 1980–ական թվականներին այն տեղափոխվել է Էջմիածնի խճուղի, այնուհետև՝ Իսակովի պողոտա։ Սա Երևանում Վահագնի երեք արձաններից մեկն է։ Եվս մեկը գտնվում է Արաբկիր համայնքի Վաղարշյան փողոցում (քանդակագործ՝ Վահե Հարությունյան), մյուսը՝ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանի կողքի այգում (քանդակագործ՝ Սուրեն Նազարյան)։
Լրահոս
0