ՌԴ ՀՕՊ ուժերը 13 ժամում խոցել են ուկրաինական 245 ԱԹՍ. ՊՆ

© Sputnik / Виталий Белоусов
Բաժանորդագրվել
Անօդաչուները ոչնչացվել են Ռուսաստանի 14 տարածաշրջաններում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները 13 ժամում ոչնչացրել են ուկրաինական 245 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 24-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 245 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Նիժնի Նովգորոդի, Օրյոլի, Օրենբուրգի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի, Սմոլենսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների օդում և Սև ծովի ջրատարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր եղանակներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։