00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ–ում անցկացվել է «Ոսկե գմբեթի» առաջին փորձարկումը

© AP Photo / Manuel Balce CenetaՊենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախորդ տարվա մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ԱՄՆ իշխանություններն ընտրել են իրենց «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետությունը, որը կարժենա մոտ 175 մլրդ դոլար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։
«Այսօր «Ոսկե գմբեթի» առաջին ստուգողական փորձարկումը լիակատար հաջողությամբ է ավարտվել», – գրել է Հեգսեթը X սոցցանցում։
Նրա խոսքով` դինամիկ ինքնավար պաշտպանության համակարգն անթերի կատարել է նշանառությունը, զավթումն ու մոտեցող բազմաթիվ թիրախների ոչնչացումը։
2025 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն ընտրել են իրենց «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետությունը, որը կարժենա մոտ 175 մլրդ դոլար։ Նա նշել էր, որ «Ոսկե գմբեթը» կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումը նախատեսվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։
Լրահոս
0