00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Հնդկաստանի վարչապետի հետ. ի՞նչ են քննարկել

© Photo : Social media of Narendra Modi / XՆիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին
Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Կողմերը կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն ընդգծել են Հայաստան–Հնդկաստան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը և գոհունակությամբ արձանագրել երկկողմ համագործակցության դրական դինամիկան։ Կարևորվել է քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաև համագործակցության ընդլայնումը՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Վարչապետներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին։
Կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը՝ երկու երկրների միջև համագործակցության առավել ամրապնդման և նոր նախաձեռնությունների առաջմղման համար։
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի
Լրահոս
0