00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄՕԿ–ը փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում

© Sputnik / Asatur YesayantsՕլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) օլիմպիական շարժումն անհամաչափ պետական, քաղաքական, սոցիալական և տնտեսական ազդեցությունից պաշտպանելու վերաբերյալ փոփոխություն է կատարել օլիմպիական խարտիայում։
Փոփոխությունն ընդունվել է ՄՕԿ-ի նստաշրջանում, որն անցկացվում է Շվեյցարիայի Լոզան քաղաքում։
Օլիմպիական խարտիայի 5-րդ կետն այժմ սահմանում է, որ օլիմպիական շարժմանն անդամակցող մարզական կազմակերպությունները պարտավոր են մշտապես չեզոքություն պահպանել:
ՄՕԿ-ը պարտավորվում է ցանկացած ժամանակ ապահովել չեզոքություն՝ զերծ մնալով պետական, մշակութային, հասարակական կամ տնտեսական ճնշումներից:
Նշվում է, որ բարեփոխումների նպատակն է մարզիկներին և մրցումները պաշտպանել արտաքին ազդեցությունից և կանխել օլիմպիական խաղերի օգտագործումը քաղաքական նպատակներով:
ՄՕԿ-ը և միջազգային մարզական կառույցների մեծ մասը 2022 թվականից ի վեր տարբեր աստիճանի խստության պատժամիջոցներ են սահմանել ռուսաստանցի մարզիկների նկատմամբ: Այսպես` ռուսաստանցիներին չի թույլատրվում մասնակցել ֆուտբոլի, ատլետիկայի, հոկեյի և մի շարք այլ մարզաձևերի միջազգային մրցումներին։ Միևնույն ժամանակ ՄՕԿ-ը խորհուրդ է տալիս թույլ տալ, որ ռուսաստանցի պատանի մարզիկները միջազգային մրցաշարերին մասնակցեն առանց սահմանափակումների, իսկ ՌԴ մեծահասակ մարզիկների մասնակցությունն իրականացվում է չեզոք կարգավիճակով:
ՌԴ մարմնամարզիկները Եվրոպայի գավաթը բաց կթողնեն միջազգային բյուրոկրատիայի պատճառով
Լրահոս
0