00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մարգարիտա Սիմոնյանը շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի կոլեկտիվին 85-ամյակի առթիվ

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հունիսի 24-ին նշում է 85-ամյակը։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի - Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախումբը միշտ և ամեն ինչում զբաղեցնում է առաջին տեղը, և դա կոլեկտիվի շնորհիվ է։ Այս մասին «Սովինֆորմբյուրոյի» 85-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում հայտարարել է մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը հունիսի 24-ին նշում է 85-ամյակը. 1941 թվականի հենց այս օրն է ստեղծվել «Սովինֆորմբյուրոն»։
Նա նշել է, որ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի աշխատակիցների աշխատանքը հաճախ կապված է կյանքի համար ռիսկի հետ, դա առաջին հերթին վերաբերում է ռազմական թղթակցի մասնագիտությանը։ Ռազմական թղթակիցները, դա իմանալով, շարունակում են մեկնել ռազմաճակատ, որպեսզի մարդկանց ու ողջ աշխարհին տեղեկացնեն կատարվողի մասին, պատմեն ճշմարտությունը։
«Ես հպարտանում եմ բոլորովս և յուրաքանչյուրով առանձին։ Շատ երախտապարտ եմ։ Խնդրում եմ, բոլորդ եղեք երջանիկ, առողջ։ Թող դժբախտությունը շրջանցի ձեր տներն ու մեր ընդհանուր տունը»,-հավելել է Սիմոնյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր շնորհավորել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության աշխատակիցներին և վետերաններին 85-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ մեդիախմբի ներկայիս կոլեկտիվն արժանավորապես շարունակում է նախորդների ավանդույթները և վստահորեն պահպանում է շուկայի առաջատարներից մեկի դիրքերը։
«Սովինֆորմբյուրոն» ստեղծվել է 1941 թվականի հունիսի 24-ին՝ ռազմաճակատներում տիրող իրավիճակն օպերատիվորեն լուսաբանելու համար։ Խորհրդային տեղեկատվական բյուրոյից են սկիզբ առնում «Նովոստի» մամուլի գործակալությունը, «ՌԻԱ Նովոստի»-ն և «Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը։
Լրահոս
0