00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի հարցով տեխնիկական բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին. Ռուբիո

© AP Photo / Michael ProbstՄարկո Ռուբիո
Մարկո Ռուբիո - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Ռուբիոն ասել է, որ ինքն անձամբ չի մասնակցի տեխնիկական խմբերի բանակցություններին:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Իրանի հետ համաձայնագրի շուրջ տեխնիկական խմբերի բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթվա սկզբին: Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Տեխնիկական խմբերը կվերադառնան հունիսի 29-ին կամ 30-ին։ Այդ խմբերը զբաղվում են տարբեր թեմաներով։ Կարծում եմ, որ նրանք կվերադառնան Շվեյցարիա, եթե չեմ սխալվում»,- լրագրողներին ասել է Ռուբիոն։
Նա հայտնել է, որ ինքն անձամբ չի մասնակցի այդ շփումներին։
«Տեխնիկական մակարդակով այնտեղ կլինեն Պետդեպարտամենտի, էներգետիկայի նախարարության ներկայացուցիչներ և այլք», - ասել է Ռուբիոն:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել:
Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0