https://arm.sputniknews.ru/20260624/hapki-ghekavarutjuny-kqnnarki-hhi-hetaga-andamakcutjan-harcy-rd-mshtakan-nerkajacucich-103792337.html
ՀԱՊԿ–ի ղեկավարությունը կքննարկի ՀՀ–ի հետագա անդամակցության հարցը. ՌԴ մշտական ներկայացուցիչ
ՀԱՊԿ–ի ղեկավարությունը կքննարկի ՀՀ–ի հետագա անդամակցության հարցը. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Sputnik Արմենիա
Չի բացառվում` Հայաստանը ՀԱՊԿ–ից հեռացվի անդամաճարը չվճարելու պատճառով։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T13:44+0400
2026-06-24T13:44+0400
2026-06-24T13:50+0400
հայաստան
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0d/78293712_0:107:3450:2048_1920x0_80_0_0_123428f66861d6995582b137d4bde091.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ–ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ԱՄՆ–ի և ԵՄ–ի` Հայաստանի հետ կապված ծրագրերը, Վասիլևի խոսքով, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նա հավելել է` որ ՀԱՊԿ–ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։Պետերբուրգի XIV միջազգային իրավաբանական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 24-26-ը։Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0d/78293712_360:0:3091:2048_1920x0_80_0_0_97654dae672836436ee259a894d583bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
հայաստան, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ–ի ղեկավարությունը կքննարկի ՀՀ–ի հետագա անդամակցության հարցը. ՌԴ մշտական ներկայացուցիչ
13:44 24.06.2026 (Թարմացված է: 13:50 24.06.2026) Չի բացառվում` Հայաստանը ՀԱՊԿ–ից հեռացվի անդամաճարը չվճարելու պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ–ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի հետագա անդամակցության հարցը։ Այս մասին ասել է ՀԱՊԿ մշտական խորհրդի նախագահ, կազմակերպությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության շարունակման հարցը կլինի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում և քննարկման առարկա կդառնա», – ասել է նա` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովում։
ԱՄՆ–ի և ԵՄ–ի` Հայաստանի հետ կապված ծրագրերը, Վասիլևի խոսքով, սպառնում են սրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Նա հավելել է` որ ՀԱՊԿ–ն այդ իրավիճակը վերահսկողության տակ է պահում։
Պետերբուրգի XIV միջազգային իրավաբանական համաժողովն անցկացվում է Սանկտ Պետերբուրգում հունիսի 24-26-ը։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։ Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։