https://arm.sputniknews.ru/20260624/hajastann-u-hndkastany-kkhvoracnen-hamagvortsakcutjuny-pashtpanakan-volvortum-mvodi-103808791.html
Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում․ Մոդի
Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում․ Մոդի
Sputnik Արմենիա
Մոդին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիներին տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։ 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T22:19+0400
2026-06-24T22:19+0400
2026-06-24T22:19+0400
նարենդրա մոդի
նիկոլ փաշինյան
հնդկաստան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96567807_0:0:3001:1688_1920x0_80_0_0_0f576e59c1d24a03cde25131e546f8e4.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետներ վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական։ X-ի իր էջում այս մասին գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։ Հնդկաստանի վարչապետը նաև շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքների համար: Հեռախոսազրույցի ժամանակ Մոդին նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության օրերին Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից տարհանմանն աջակցելու համար:Հիշեցնենք՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/05/96567807_0:0:2729:2047_1920x0_80_0_0_4439dc7c859131840a57add1ba376036.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարենդրա մոդի, նիկոլ փաշինյան, հնդկաստան, հայաստան
նարենդրա մոդի, նիկոլ փաշինյան, հնդկաստան, հայաստան
Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը պաշտպանական ոլորտում․ Մոդի
Մոդին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Իրանից Հնդկաստանի քաղաքացիներին տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետներ վերահաստատել են հանձնառությունը խորացնելու երկու երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական։
X-ի իր էջում այս մասին գրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ և քննարկել Հայաստան-Հնդկաստան օրակարգի մի շարք ուղղություններով հարաբերությունների հետագա խորացմանը միտված քայլերը։
«Մենք վերահաստատեցինք մեր ընդհանուր հանձնառությունը՝ հետագայում ամրապնդելու մեր ջերմ և բազմակողմանի գործընկերությունը առանցքային ոլորտներում, ներառյալ առևտուրը, պաշտպանությունը, տեխնոլոգիաները և մարդկանց միջև կապերը: Ակնկալում ենք սերտ համագործակցություն՝ Հնդկաստանի և Հայաստանի հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար»,- գրել է Մոդին։
Հնդկաստանի վարչապետը նաև շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում գրանցած արդյունքների համար: Հեռախոսազրույցի ժամանակ Մոդին նաև շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի լարվածության օրերին Հնդկաստանի քաղաքացիներին Իրանից տարհանմանն աջակցելու համար:
Հիշեցնենք՝ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։