00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գորլովկայում 2 խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով

© Sputnik / Iliya Pitalev / Անցնել մեդիապահոցԳորլովկա
Գորլովկա - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Գորլովկա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս։ Այն ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Գորլովկայում (ԴԺՀ) երկու խաղաղ բնակիչ է զոհվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Իվան Պրիխոդկոն։
«Գորլովկայի Կալինինսկի շրջանում ուկրաինացի ահաբեկիչների ԱԹՍ–ների հարձակման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է զոհվել։ Հավերժ հիշատակ անմեղ զոհերին։ Ցավակցություն նրանց մտերիմներին և հարազատներին», – գրել է Պրիխոդկոն իր Telegram–ում։
Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Քաղաքը ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ ուներ ավելի քան 250 հազար բնակչություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ՀՕՊ–ը գիշերը Ռուսաստանի տարածքում խոցել է ավելի քան 320 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Լրահոս
0