00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Գնդակը մեր դաշտում չէ». Լավրովը խոսել է ուկրաինական հակամարտության կարգավորման մասին

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ԱԳՆ ղեկավարը քննադատել է նաև արևմտյան երկրներին, որոնք շարունակում են զենք մատակարարել Կիևին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում Ռուսաստանը մտադիր չէ ժամանակավոր կամ միջանկյալ որոշումների հետ համաձայնել։ Այս մասին «Պրիմակովյան ընթերցումներ» XII միջազգային գիտափորձագիտական համաժողովին ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` Մոսկվայի համար այս հարցը սկզբունքային է, քանի որ Ռուսաստանը չի ընդունելու դրսից իրեն պարտադրվող պայմաններն ու վերջնագրերը։
«Ռուսաստանի համար հարցը սկզբունքային է, և որևէ ժամանակավոր միջանկյալ որոշում ընդունելը, առավել ևս ինչ–որ մեկի կողմից թելադրված վերջնագրերը, մենք, իհարկե, չենք անի», – ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև քննադատել է արևմտյան այն երկրներին, որոնք շարունակում են սպառազինություն մատակարարել Կիևին և փորձում են բանակցային գործընթացը ներկայացնել որպես Ռուսաստանի կապիտուլյացիա տանող ճանապարհ։
«Կարևոր է նկատի ունենան, որ Ռուսաստանից արևմուտք գտնվող երկրների որոշ գործիչներ, երկրներ, որոնք զինում են կիևյան ռեժիմին, միաժամանակ փորձում բանակցությունների իրենց պատկերացումները պարտադրել` որպես Ռուսաստանի կապիտուլյացիայի ձևակերպման գործընթաց», – նշել է նախարարը։
Խոսելով հակամարտության կարգավորման հեռանկարների մասին` Լավրովն ընդգծել է, որ նախաձեռնությունը այժմ Ռուսաստանի ձեռքում չէ։
«Գնդակը մեր դաշտում չէ այսօր, թեև մեր կողմն այն ավելի հաճախ են փորձում նետել օֆսայդից։ Այդպես չի լինի», – հայտարարել է նա` օգտագործելով ֆուտբոլային տերմինաբանությունը։
Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
Լրահոս
0