00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել. փաստաբանը մանրամասներ է հայտնել գործի վերաբերյալ

© SputnikԱվետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը:
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վաղ առավոտյան Չալաբյանին ձերբակալել են ՔԿ–ում քննվող քրեական վարույթի շրջանակում։
«Մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն ծայրից ծայր սուտ»,– գրել է փաստաբանը։
Նա ընդգծել է, որ գործի «փաստական հանգամանքներին» չեն կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն հույս է հայտնել, որ ապագայում կանդրադառնան դրանց։ Հարությունյանը գործն անվանել է զավեշտալի ու հորինված:
Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը:
Լրահոս
0