00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ սենատի բանաձևը կոչ է անում Թրամփին դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները

© Photo : Public domain ԱՄՆ սենատ
ԱՄՆ սենատ - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
ԱՄՆ սենատ
Բաժանորդագրվել
Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ սենատը հավանություն է տվել բանաձևին, որը պահանջում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք նա նախաձեռնել էր առանց Կոնգրեսի հավանության, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ նախաձեռնությանը աջակցել է 50 օրենսդիր, այդ թվում՝ հանրապետականներ Բիլ Քեսիդին, Սյուզան Քոլինզը, Լիզա Մուրկովսկին և Ռենդ Փոլը։ Դեմ են հանդես եկել 48 սենատորներ, այդ թվում՝ դեմոկրատ Ջոն Ֆետերմանը։
Բանաձևը պահանջում է դադարեցնել ԱՄՆ զինված ուժերի մասնակցությունը Իրանի դեմ ռազմական գործողություններին, որոնք արտոնված չեն եղել Կոնգրեսի կողմից։ Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունված այս բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0