00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ սենատի «անիմաստ բանաձևը» կդժվարացնի Իրանի հետ բանակցությունները. Թրամփ

© REUTERS / Nathan HowardԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ նախագահի կարծիքով` բանաձևն ընդունելով՝ օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունն առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով իսկ օգնեցին Իրանի իշխանություններին։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սենատի ընդունած «անիմաստ» բանաձևը, որը սահմանափակում է իր ռազմական իրավասություններն Իրանի դեմ հակամարտությունում, կդժվարացնի Թեհրանի հետ իր բանակցությունները։
Ավելի վաղ ԱՄՆ սենատը հավանություն էր տվել բանաձևին, որը պահանջում է, որ Թրամփը դադարեցնի Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ԱՄՆ-ն սկսել էր առանց Կոնգրեսի հավանության։ Սպիտակ տունը հայտարարել է, որ բանաձևը օրենքի ուժ չունի և նախագահի ստորագրություն չի պահանջում։
«Իրանը հարցրել է իմ մարդկանց. «Ի՞նչ է նշանակում այս ամենը»։ Այդ սենատորները հենց հիմա դժվարացրին իմ աշխատանքը», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Նրա խոսքով` Իրանն իր «կարթի վրա էր», իսկ Սենատը «անժամանակ և անիմաստ հանդիպում» է որոշել անցկացնել։
Ինչպես նշել է Սպիտակ տան ղեկավարը, այս քայլով օրենսդիրները ցույց տվեցին իրենց դժգոհությունը առաջնորդի գործողությունների նկատմամբ և դրանով օգնեցին Իրանի իշխանություններին և մխիթարեցին նրանց։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:
Լրահոս
0