https://arm.sputniknews.ru/20260624/adrbejancineri-veradardzi-harcy-petq-e-darna-hhadrbejan-vitshabanutjan-ararka-oskanjan-103795550.html
Ադրբեջանցիների «վերադարձի» հարցը պետք է դառնա ՀՀ–Ադրբեջան վիճաբանության առարկա. Օսկանյան
Ադրբեջանցիների «վերադարձի» հարցը պետք է դառնա ՀՀ–Ադրբեջան վիճաբանության առարկա. Օսկանյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` նման տեմպերով Հայաստանը սկզբում կկորցնի Սյունիքը, հետո կլինի ադրբեջանցիների թափանցում, և հայ ժողովուրդը մի օր կտեսնի, որ... 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T15:25+0400
2026-06-24T15:25+0400
2026-06-24T15:47+0400
հայաստան
ադրբեջան
ադրբեջանցի
արցախ
արցախցի
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_0:0:1600:900_1920x0_80_0_0_bc52d2cf427ce028555d1a7cca60a57a.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանցիների` Հայաստանում բնակվելու հավակնությունների հարցը պետք է դառնա ոչ թե իշխանության և ընդդիմության, այլ Հայաստան – Ադրբեջան վիճաբանության առարկա և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարց չեն քննարկում, սակայն պաշտոնական Բաքուն և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շարունակում են պնդել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «իրենց պատմական հողեր»։Օսկանյանն առաջարկում է հրաժարվել ադրբեջանցիների «վերադարձի» հարցը իշխանություն և ընդդիմության քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց և մտածել երկրի անվտանգային խնդիրների մասին։ Նախկին արտգործնախարարն ընդգծում է` ՀՀ իշխանությունները պարտավոր են հետևողականորեն պաշտպանել Հայաստանի շահերը և արձագանքել ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, քանի որ դա լուրջ վտանգ է Հայաստանի դեմոգրաֆիկ իրավիճակի տեսանկյունից։Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների հիմնավորումները, որ եթե Արցախի դրոշը «չճոճենք» կամ չխոսենք Արցախի մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց «վերադարձի» գաղափարից, իրականության հետ աղերս չունեն։ Օսկանյանը ՀՀ իշխանությունների լրջագույն սխալն է համարում ադրբեջանցիների «վերադարձը» Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի հետ հավասարեցնել ։«Արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրենքով ամրագրված է, կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, կան Եվրախորհրդարանի մի քանի բանաձևեր, կա Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնությունը, ԱՄՆ–ի Կոնգրեսի 100–ից ավելի կոնգրեսականների հայտարարությունը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը, անհատ երկրների գործադիրի մակարդակով արված հայտարարությունները, նրանց վերադարձի իրավունքը չի կարելի նույնիսկ մոտեցնել, չասեմ` հավասարեցնել ադրբեջանցիների ինչ–որ վերադարձի հարցի հետ»,– նշում է Օսկանյանը։ՀՀ նախկին արտգործնախարարը վստահեցնում` նման տեմպերով Հայաստանը սկզբում կկորցնի Սյունիքը, հետո կլինի ադրբեջանցիների թափանցում Տիգրանաշենից, Տավուշից դեպի ավելի կենտրոնական շրջաններ, և հայ ժողովուրդը մի օր կտեսնի, որ այլևս մեծամասնություն չէ սեփական երկրում։Ադրբեջանցիների կամ ղարաբաղցիների վերադարձի հարց չի քննարկվում. Փաշինյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64146559_295:0:1495:900_1920x0_80_0_0_4d17ea3551d5cd9efb71684e947b7a63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ադրբեջանցի, արցախ, արցախցի, իշխանություն, ընդդիմություն
հայաստան, ադրբեջան, ադրբեջանցի, արցախ, արցախցի, իշխանություն, ընդդիմություն
Ադրբեջանցիների «վերադարձի» հարցը պետք է դառնա ՀՀ–Ադրբեջան վիճաբանության առարկա. Օսկանյան
15:25 24.06.2026 (Թարմացված է: 15:47 24.06.2026) ՀՀ նախկին արտգործնախարարի խոսքով` նման տեմպերով Հայաստանը սկզբում կկորցնի Սյունիքը, հետո կլինի ադրբեջանցիների թափանցում, և հայ ժողովուրդը մի օր կտեսնի, որ այլևս մեծամասնություն չէ սեփական երկրում։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Ադրբեջանցիների` Հայաստանում բնակվելու հավակնությունների հարցը պետք է դառնա ոչ թե իշխանության և ընդդիմության, այլ Հայաստան – Ադրբեջան վիճաբանության առարկա և Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը 300 հազար ադրբեջանցիների «վերադարձի» հարց չեն քննարկում, սակայն պաշտոնական Բաքուն և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» շարունակում են պնդել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան «իրենց պատմական հողեր»։
Օսկանյանն առաջարկում է հրաժարվել ադրբեջանցիների «վերադարձի» հարցը իշխանություն և ընդդիմության քննարկման, վիճաբանության առարկա դարձնելուց և մտածել երկրի անվտանգային խնդիրների մասին։ Նախկին արտգործնախարարն ընդգծում է` ՀՀ իշխանությունները պարտավոր են հետևողականորեն պաշտպանել Հայաստանի շահերը և արձագանքել ադրբեջանցիների խոսույթներին, գործողություններին, քանի որ դա լուրջ վտանգ է Հայաստանի դեմոգրաֆիկ իրավիճակի տեսանկյունից։
«Վերջում մենք Հայաստանի ամբողջ դեմոգրաֆիկ իրավիճակն ենք փոխելու, դա միանգամից չի լինելու, բայց սկիզբը հիմա է դրվում, և եթե մենք հենց այսօր սրա դեմը չառանք, հետո շատ դժվար է լինելու։ Իշխանությունները դեռ գնում են TRIPP-ի իրականացմանը, իշխանությունները դեռ այսպես կոչված անկլավներ են տալու, և այդ թափանցումը (ադրբեջանցիների. խմբ.) հենց այդ կետերից է սկսվելու։ Ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու հարցը Ադրբեջանի պետական ծրագիր է։ Արդյոք սա մենք չենք տեսնում, արդյոք սա ակնհայտ չէ, սա ընդդիմություն–իշխանություն հարց չէ, սա Հայաստանի ազգային անվտանգության հարց է։ Մոտ ապագայում, թեկուզև 10-ամյակում, որը պատմության կտրվածքով ակնթարթ է, մենք տեսնելու ենք, որ Հայաստան պետությունը արդեն հայկական տարածք չէ, և մենք կարող են մեր հայրենիքի մեծամասնությունը կորցնել»,– ասում է Օսկանյանը։
Նրա խոսքով` ՀՀ իշխանությունների հիմնավորումները, որ եթե Արցախի դրոշը «չճոճենք» կամ չխոսենք Արցախի մասին, ադրբեջանցիները կհրաժարվեն իրենց «վերադարձի» գաղափարից, իրականության հետ աղերս չունեն։ Օսկանյանը ՀՀ իշխանությունների լրջագույն սխալն է համարում ադրբեջանցիների «վերադարձը» Արցախից բռնի տեղահանված բնակչության վերադարձի հետ հավասարեցնել ։
«Արցախցիների վերադարձի հարցը միջազգային օրենքով ամրագրված է, կա Արդարադատության միջազգային դատարանի որոշում, կան Եվրախորհրդարանի մի քանի բանաձևեր, կա Շվեյցարիայի խորհրդարանի նախաձեռնությունը, ԱՄՆ–ի Կոնգրեսի 100–ից ավելի կոնգրեսականների հայտարարությունը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարությունը, անհատ երկրների գործադիրի մակարդակով արված հայտարարությունները, նրանց վերադարձի իրավունքը չի կարելի նույնիսկ մոտեցնել, չասեմ` հավասարեցնել ադրբեջանցիների ինչ–որ վերադարձի հարցի հետ»,– նշում է Օսկանյանը։
ՀՀ նախկին արտգործնախարարը վստահեցնում` նման տեմպերով Հայաստանը սկզբում կկորցնի Սյունիքը, հետո կլինի ադրբեջանցիների թափանցում Տիգրանաշենից, Տավուշից դեպի ավելի կենտրոնական շրջաններ, և հայ ժողովուրդը մի օր կտեսնի, որ այլևս մեծամասնություն չէ սեփական երկրում։