00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

2 մարդ զոհվել են ՌԴ–ի Նիժնի Նովգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ–ի հարվածի հետևանքով

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, հայտնել է մարզպետ Գլեբ Նիկիտինը։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի և Ազովի ու Սև ծովերի ջրերի վրա ավելի քան 320 ուկրաինական անօդաչու են ոչնչացրել։
«Գիշերվանից հետ է մղվում անօդաչուների հարձակումը Նիժնի Նովգորոդի մարզի վրա։ ՀՕՊ ուժերը 23 անօդաչու են ոչնչացրել։ Նախնական տեղեկություններով` բեկորներից վնասվել է արդյունաբերական մեկ օբյեկտ, մի քանի մեքենա և բնակելի շենքեր։ Շատ ցավալի է հայտնել այս մասին, բայց երկու մարդ մահացել է, ևս երկուսը հիվանդանոցում են։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և մտերիկմներին։ Ամբողջ մարզը սգում է ձեզ հետ միասին և կիսում է ձեր վիշտը», – գրել է Նիկիտինը Telegram-ում։
Մարզպետը վստահեցրել է, որ տուժածներին և նրանց ընտանիքներին կցուցաբերվի անհրաժեշտ ողջ օգնությունը և աջակցությունը։
Նա նշել է, որ արդյունաբերական ենթակառուցվածքներին լուրջ վնաս չի հասցվել։
«Խնդրում եմ պահպանել հանգստություն։ Արտակարգ ծառայություններն աշխատում են դեպքի վայրում, վերացնում միջադեպերի հետևանքները։ ՀՕՊ ուժերը շարունակում են պաշտպանել տարածաշրջանի երկինքը։ Անկեղծորեն շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր պայքարում են Նիժնի Նովգորոդի մարզի անվտանգության համար», – ասել է Նիկիտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0