00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Զելենսկու նամակը բանակցությունների համար նախադրյալներ չի ստեղծում. Պուտին

© Sputnik / Юрий Кочетков / Անցնել մեդիապահոցВстреча Владимира Путина с выпускниками вузов силовых ведомств
Встреча Владимира Путина с выпускниками вузов силовых ведомств - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի առաջնորդը հասկացրել է, որ ներկա պայմաններում Վլադիմիր Զելենսկու հետ անձնական բանակցություններ վարելու հիմքեր չի տեսնում։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անձնական հանդիպման առաջարկով Վլադիմիր Զելենսկու բաց նամակը պայմաններ չի ստեղծում բանակցային գործընթաց սկսելու համար:
Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնական կայքում բաց նամակ էր հրապարակել, որում առաջարկել էր Ռուսաստանի առաջնորդին հանդիպում անցկացնել երրորդ երկրի տարածքում և քննարկել հակամարտության ավարտի ուղիները:
Ավելի ուշ մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ Պուտինը նշել է, որ նամակը ուներ «կոպիտ բովանդակության տարրեր», ինչպես նաև հայտարարել է, որ այս պահին գործնական իմաստ չի տեսնում նման հանդիպում անցկացնելու մեջ:
Այսօր ելույթ ունենալով ուժային գերատեսչությունների բուհերի շրջանավարտների հետ հանդիպմանը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում հակամարտության ապաէսկալացիային և չեն ամրապնդվում կոնկրետ գործողություններով:
«Ո՛չ, նման դիմումները նախադրյալներ չեն ստեղծում։ Ինչի՞ են դրանք հանգում: Ընդհակառակը, ինչ-որ կոնֆլիկտային ներուժ ստեղծելուն։ Ահա նա այդ թուղթն ուղարկել է, ախր նրանք միշտ կրկնում են՝ «Մենք անձնական հանդիպում ենք ուզում»: Եվ ի՞նչ։ Իսկ երեք օր անց՝ հարված Ստարոբելսկին։ Ինչպե՞ս դա հասկանալ: Այստեղ ի՞նչ նախադրյալներ կան անձնական հանդիպումների և բանակցությունների համար»,- ասել է Պուտինը։
Շրջանավարտների հետ շփման ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառմանը: Նրա խոսքով ՝ Կիևը շարունակում է լայնածավալ աջակցություն ստանալ արևմտյան պետություններից, ինչը, մասնավորապես, անդրադառնում է ԱԹՍ-ների մատակարարումների ծավալների վրա:
«Իհարկե, նման զանգվածային աջակցության դեպքում, երբ ամբողջ Արևմուտքն աշխատում է նրանց համար, այդ անօդաչուները գալիս են հսկայական հոսքով»,- հայտարարել է Պուտինը:
Զարգացնելով այս թեման՝ նախագահը խոսել է նաև ՆԱՏՕ-ի երկրների դերի մասին, որոնք, նրա խոսքով, հնարավորություն են տվել իրենց տարածքներից անօդաչու թռչող սարքեր արձակել Ռուսաստանի վրա: Պատասխանելով հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե արդյոք նման պետությունները գիտակցում են նման որոշումների հնարավոր հետևանքները, նախագահը կարճ պատասխան է տվել՝ «Ըստ երևույթին, ոչ»։
Նրա խոսքով՝ Կիևը այս հարձակումներն իրականացնում է բանակի գործողությունների վերաբերյալ անվստահություն ստեղծելու և ռուսական հասարակությունը պառակտելու համար։
Խոսելով ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը «կհասնի այնտեղ, որտեղ պետք է»: Այժմ ՌԴ ԶՈւ-ն մարտական շփման բոլոր հատվածներում ճնշում է հակառակորդին։
Լրահոս
0