https://arm.sputniknews.ru/20260623/pjatigvorskum-kankhvel-e-iravapahneri-dem-kievi-tsragrats-krknaki-ahabekchutjuny-adts-103741577.html
Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Կիևի ծրագրած կրկնակի ահաբեկչությունը. ԱԴԾ
Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Կիևի ծրագրած կրկնակի ահաբեկչությունը. ԱԴԾ
Sputnik Արմենիա
Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T09:54+0400
2026-06-23T09:54+0400
2026-06-23T11:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
անվտանգության դաշնային ծառայություն (ադծ)
կին
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103739088_0:0:1920:1080_1920x0_80_0_0_3cac170ca5b27c6b28c556f9cf0f974b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած կրկնակի ահաբեկչություն, ձերբակալվել են ռուսաստանցի երկու կին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։Շեշտվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կամ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ԱԴԾ-ն հավելել է, որ տարածքում անմիջապես ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ՝ հնարավոր հանցակիցներին գտնելու համար։«Արդյունքում, ահաբեկչության վայրի մոտակայքում բացահայտվել և ձերբակալվել է 1979 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը մտադիր էր իր ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ քննչական–օպերատիվ խմբի աշխատանքի պահին նմանատիպ սարք հասցնել առաջին պայթյունի վայր», – ասվում է հաղորդագրության մեջ։ՌԴ–ում զինվորականների դեմ «ահաբեկման ակցիաներ» իրականացրած քաղաքացու են ձերբակալելԿնոջ մոտ գտնվող ինքնաշեն պայթուցիկ սարքը վնասազերծել են ԱԴԾ-ի մասնագետները։Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի գծով ՌԴ քննչական կամիտեի քննչական մարմինները քրեական գործեր են հարուցել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103739088_148:0:1588:1080_1920x0_80_0_0_4becab7bb9ae49bb039fd1c96500f55e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , կին
տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , կին
Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Կիևի ծրագրած կրկնակի ահաբեկչությունը. ԱԴԾ
09:54 23.06.2026 (Թարմացված է: 11:27 23.06.2026) Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած կրկնակի ահաբեկչություն, ձերբակալվել են ռուսաստանցի երկու կին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Հակաահաբեկչական պաշտպանվածության արդյունավետ միջոցառումների շնորհիվ, Պյատիգորսկում ուժային կառույցներից մեկին մոտենալիս ձերբակալվել է 2006 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի։ Նրա ուսապարկում հայտնաբերվել է տրոտիլային արտահայտմամբ մոտ 2 կգ ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրվել է անվտանգ վայրում, ինչից հետո այն պայթել է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կամ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
ԱԴԾ-ն հավելել է, որ տարածքում անմիջապես ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ՝ հնարավոր հանցակիցներին գտնելու համար։
«Արդյունքում, ահաբեկչության վայրի մոտակայքում բացահայտվել և ձերբակալվել է 1979 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը մտադիր էր իր ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ քննչական–օպերատիվ խմբի աշխատանքի պահին նմանատիպ սարք հասցնել առաջին պայթյունի վայր», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կնոջ մոտ գտնվող ինքնաշեն պայթուցիկ սարքը վնասազերծել են ԱԴԾ-ի մասնագետները։
Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի գծով ՌԴ քննչական կամիտեի քննչական մարմինները քրեական գործեր են հարուցել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։