https://arm.sputniknews.ru/20260623/mijukajin-temajvov-erkkhvosutjan-hamar-irani-dem-patzhamijvocnery-petq-e-hanven-bahrejni-103775990.html
Միջուկային թեմայով երկխոսության համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն. Բահրեյնի
Միջուկային թեմայով երկխոսության համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն. Բահրեյնի
Sputnik Արմենիա
Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T21:32+0400
2026-06-23T21:32+0400
2026-06-23T21:37+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103754591_0:31:626:383_1920x0_80_0_0_2e8c1f22b8ad3e41b51e2765ab79069e.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը չի բավարարում Իրանին, միջուկային ծրագրի շուրջ երկխոսության անցնելու համար պատժամիջոցները պետք է ամբողջությամբ հանվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:Նրա խոսքով՝ պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը Իրանի համար պիտանի ձևաչափ չէ։«Կարճ ժամանակով դա ընդունելի է, և դրանից հնարավոր չէր խուսափել, քանի որ մենք պետք է շատ հարցեր քննարկենք։ Բայց երբ բանը հասնի վերջնական համաձայնագրին, չեմ կարծում, որ Իրանը կդիտարկի այդ մեխանիզմը։ Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը»,- հավելել է դիվանագետը:Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար:Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են. Աբբաս Արաղչի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103754591_0:0:626:470_1920x0_80_0_0_cde38849b03c5a40edf34e325a0547f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
ամն, իրանի իսլամական հանրապետություն, պատժամիջոցներ
Միջուկային թեմայով երկխոսության համար Իրանի դեմ պատժամիջոցները պետք է վերացվեն. Բահրեյնի
21:32 23.06.2026 (Թարմացված է: 21:37 23.06.2026) Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը չի բավարարում Իրանին, միջուկային ծրագրի շուրջ երկխոսության անցնելու համար պատժամիջոցները պետք է ամբողջությամբ հանվեն։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին:
«Մենք, անշուշտ, նախընտրում ենք պատժամիջոցների ամբողջական չեղարկումը բանակցությունների հաջորդ փուլում, երբ խոսքը կվերաբերի Իրանի միջուկային ծրագրին։ Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ պատժամիջոցների փուլային մեղմացման մեխանիզմը Իրանի համար պիտանի ձևաչափ չէ։
«Կարճ ժամանակով դա ընդունելի է, և դրանից հնարավոր չէր խուսափել, քանի որ մենք պետք է շատ հարցեր քննարկենք։ Բայց երբ բանը հասնի վերջնական համաձայնագրին, չեմ կարծում, որ Իրանը կդիտարկի այդ մեխանիզմը։ Իրանը միանշանակ պնդելու է պատժամիջոցների ամբողջական չեղարկման գաղափարը»,- հավելել է դիվանագետը:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով
հուշագիր ստորագրեցին, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:
Հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցան Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարեցին, որ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: Բանակցություններից հետո հայտարարվեց, որ Իրանն ու ԱՄՆ-ն Կատարի և Պակիստանի միջնորդությամբ համաձայնեցրել են 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը և մեխանիզմ են ստեղծել հետագա տեխնիկական բանակցությունների համար: