Խուդաթյանը Բրյուսելում թուրք նախարարի հետ քննարկել է երթուղիների ապաշրջափակման գործընթացը
16:57 23.06.2026 (Թարմացված է: 17:47 23.06.2026)

© Photo : Social media of Turkish Minister of Transport
Բաժանորդագրվել
Հանդիպմանը քննարկվել է նաև Կարս–Անիի՝ Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու հետ ու քննարկել երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները։ Այդ մասին «X» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Թուրքիայի նախարարը։
«Քննարկեցինք երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության ապաշրջափակման աշխատանքները, որոնք նախկինում ակտիվորեն օգտագործվել են մեր երկրների միջև: Անհրաժեշտ տեխնիկական սպասարկման աշխատանքները մենք սկսել ենք, հայկական կողմը գտնվում է մրցույթների նախապատրաստման գործընթացում»,– նշել է Ուրալօղլուն:
Թուրք նախարարը նաև տեղեկացրել է, որ քննարկել են նաև Կարս–Անիի` Մետաքսի ճանապարհի վրա գտնվող պատմական Անի կամրջի վերականգնման ընթացքը:
Ավելի ուշ հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լրատվական ծառայությունը: Գերատեսչությունից հայտնել են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ապաշրջափակման կարևորությունը:
Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական միության կողմից մեկնարկած «Կապակցվածության օրակարգի հարթակի» շրջանակներում ՝ տրանսպորտային միջանցքների զարգացման և Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի միջև կապերի ամրապնդման նպատակով:
Հիշեցնենք, որ Դավիթ Խուդաթյանը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ վերջին անգամ հանդիպել էր մեկ տարի առաջ` 2025 թ. հունիսի 28–ին Ստամբուլում։ Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային կապուղիների զարգացման հնարավորություններն ու երկրների միջև հնարավոր համագործակցության հեռանկարները։
Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 4–ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին արձանագրություն ստորագրեցին։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Նշենք նաև, որ այս տարվա մայիսի 4–ին Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան ժամանած Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անիի պատմական կամրջի վերակառուցման մասին արձանագրություն ստորագրեցին։ Այս հանդիպմանը կողմերը քննարկել են նաև տրանսպորտի, մաքսային ծառայության, էներգետիկայի, թվային ենթակառուցվածքների և փոխկապակցվածության ամրապնդմանն ուղղված քայլերը։