https://arm.sputniknews.ru/20260623/inchi-himan-vra-e-saghateljani-nkatmamb-varujt-nakhadzernvel-pastabany-parzabanum-e-103751303.html
Ինչի՞ հիման վրա է Սաղաթելյանի նկատմամբ վարույթ նախաձեռնվել. փաստաբանը պարզաբանում է
Ինչի՞ հիման վրա է Սաղաթելյանի նկատմամբ վարույթ նախաձեռնվել. փաստաբանը պարզաբանում է
Sputnik Արմենիա
Իշխան Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի, քանի որ փաստաբանի պնդմամբ` 2 ընթացակարգ պետք է իրականացվի անձեռնմխելիությունից զրկելու։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T12:28+0400
2026-06-23T12:28+0400
2026-06-23T13:35+0400
իշխան սաղաթելյան
«հայաստան» դաշինք
խուզարկություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100228374_0:0:1501:844_1920x0_80_0_0_e70b5b1ac9f81c0b31d258071c61e951.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եղել է հայտարարագրած գումարի վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։Նա տեղի ունեցածն անվանեց շոու։ Նշեց` խուզարկության ժամանակ մեծաթիվ ոստիկաններով շրջապատել էին շենքը, այն դեպքում, երբ տեխնիկական մասն ապահովելու համար 2-3 ոստիկանի առկայությունը լիարժեք բավարար կլիներ։Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի` փաստաբանը նշեց` չի կարող դեռ նման բան լինել, քանի որ 2 ընթացակարգ պետք է իրականացվի։ Առաջինի դեպքում նրան պետք է զրկեն պատգամավորի անձեռնմխելիությունից, մյուս դեպքում էլ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից։Այդ գործընթացներից հետո միայն Սաղաթելյանը կարող է տվյալ գործի շրջանակում կարգավիճակ ունենալ, խափանման միջոցի ենթարկվել։Փաստաբանը նաև ընդգծեց, որ արդեն սկսել են նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներգրավել տարբեր գործընցացներում, ու սա առաջին դեպքը չէ։ Մինչ այս էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ժամանակ է այդպիսի նախադեպ գրանցվել։Պնդեց` այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն են սկսել Իշխան Սաղաթելյանի տանն ու ավտոտնակում։ ՔԿ–ից Sputnik Արմենիային հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ։ Սաղաթելյանն ինքը հայտնել է, որ իրավապահներն առգրավել են զարդեր ու կանխիկ գումար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/19/100228374_75:0:1408:1000_1920x0_80_0_0_6523864634e4da9d04825b21bb0940f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, խուզարկություն
իշխան սաղաթելյան, «հայաստան» դաշինք, խուզարկություն
Ինչի՞ հիման վրա է Սաղաթելյանի նկատմամբ վարույթ նախաձեռնվել. փաստաբանը պարզաբանում է
12:28 23.06.2026 (Թարմացված է: 13:35 23.06.2026) Իշխան Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի, քանի որ փաստաբանի պնդմամբ` 2 ընթացակարգ պետք է իրականացվի անձեռնմխելիությունից զրկելու։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը եղել է հայտարարագրած գումարի վերաբերյալ։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Խոսքը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող ինչ–որ գործի մասին է, որը նախաձեռնվել է հայտարարագրված կանխիկ գումարի և զարդերի հիման վրա։ Սաղաթելյանից պահանջել են այդ կանխիկ գումարը ցույց տալ, ինչին ի պատասխան պատգամավորը նշել է, որ այդ ամենն ի պահ է տրված այլ անձի։ Հաստատել է, որ կներկայացնի, ուղղակի մի փոքր ժամանակ է պետք, բայց փաստորեն չեն տվել այդ ժամանակը։ Անհասկանալի է, թե ինչի համար է այդ գերհրատապությունը, քանի որ բազմաթիվ այլ գործերով ԴԱՀԿ–ն (ներկայում` Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն–խմբ.) անգործություն է ցուցաբերում»,– ասաց Հարությունյանը։
Նա տեղի ունեցածն անվանեց շոու։ Նշեց` խուզարկության ժամանակ մեծաթիվ ոստիկաններով շրջապատել էին շենքը, այն դեպքում, երբ տեխնիկական մասն ապահովելու համար 2-3 ոստիկանի առկայությունը լիարժեք բավարար կլիներ։
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սաղաթելյանը դեռ կարգավիճակ չունի` փաստաբանը նշեց` չի կարող դեռ նման բան լինել, քանի որ 2 ընթացակարգ պետք է իրականացվի։ Առաջինի դեպքում նրան պետք է զրկեն պատգամավորի անձեռնմխելիությունից, մյուս դեպքում էլ պատգամավորի թեկնածուի անձեռնմխելիությունից։
Այդ գործընթացներից հետո միայն Սաղաթելյանը կարող է տվյալ գործի շրջանակում կարգավիճակ ունենալ, խափանման միջոցի ենթարկվել։
Փաստաբանը նաև ընդգծեց, որ արդեն սկսել են նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը ներգրավել տարբեր գործընցացներում, ու սա առաջին դեպքը չէ։ Մինչ այս էլ Հայ առաքելական եկեղեցու դեմ սկսված արշավի ժամանակ է այդպիսի նախադեպ գրանցվել։
Պնդեց` այս ամենում քաղաքական տարրեր են առկա ու իրավապահ համակարգի կողմից այսօր կարող են տեղի ունենալ նույնիսկ անհավանական գործողություններ։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները
խուզարկություն են սկսել Իշխան Սաղաթելյանի տանն ու ավտոտնակում։ ՔԿ–ից
Sputnik Արմենիային հայտնել են, որ քրեական վարույթի շրջանակում քննչական և վարութային գործողություններ։ Սաղաթելյանն ինքը հայտնել է, որ
իրավապահներն առգրավել են զարդեր ու կանխիկ գումար։