https://arm.sputniknews.ru/20260623/hhn-aknkalum-e-vor-turqiaji-ev-adrbejani-het-sahmannery-kbacven-minchev-2030-tvakany-agn-103775741.html
ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը. ԱԳՆ
ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Կոստանյանը չի բացառել, որ հաղորդակցությունների բացումը կարող է նաև ավելի շուտ տեղի ունենալ։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T20:56+0400
2026-06-23T20:56+0400
2026-06-23T21:05+0400
հայաստան
արտաքին գործերի նախարարություն (ագն)
վահան կոստանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87933177_0:0:1280:721_1920x0_80_0_0_aa62f26f85096af77014b372e9001aa2.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները կբացվեն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը՝ մեջբերելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի` Բրյուսելում արված հայտարարությունը։Կոստանյանը չի բացառել, որ հաղորդակցությունների բացումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քանի որ Երևանը շարունակում է աշխատանքը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի շուրջ և հարևան երկրների կողմից ավելի մեծ բացության նշաններ է տեսնում։ Փոխնախարարի խոսքով` Հայաստանը գործակցում է նաև Եվրոպական միության հետ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցերում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումն ու ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումների ծավալները մեծացնելու նպատակով։Կոստանյանը նշել է, որ ավանդական առևտրային երթուղիների անկայունությունն ու գլոբալ լոգիստիկ շղթաների խափանումները մեծացնում են «Միջին միջանցքի» (Middle Corridor) նշանակությունը և նոր հնարավորություններ ստեղծում տարածաշրջանի պետությունների համար։Ըստ Կոստանյանի՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացումը ոչ միայն նպաստում է առևտրի աճին, այլև ամրապնդում է կայունությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական փոխկախվածության մեծացման հաշվին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բեռների անխոչընդոտ տեղաշարժ ապահովել «Միջին միջանցքի» իր հատվածով։Ե՞րբ կբացվի հայ–թուրքական սահմանը. Ադրբեջանի դեսպանի պատասխանը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/11/87933177_74:0:1211:853_1920x0_80_0_0_62b6f7e842d55b5cb36c7cabaf0edd62.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան կոստանյան
հայաստան, արտաքին գործերի նախարարություն (ագն), վահան կոստանյան
ՀՀ–ն ակնկալում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն մինչև 2030 թվականը. ԱԳՆ
20:56 23.06.2026 (Թարմացված է: 21:05 23.06.2026) Կոստանյանը չի բացառել, որ հաղորդակցությունների բացումը կարող է նաև ավելի շուտ տեղի ունենալ։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. Հայաստանն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմաններն ու տրանսպորտային հաղորդակցությունները կբացվեն։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը՝ մեջբերելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի` Բրյուսելում արված հայտարարությունը։
«Մեր տեսլականն այն է, որ մինչև 2030 թվականը մենք կունենանք բաց հաղորդակցություններ և բաց սահմաններ մեր երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ, ցավոք, սահմանները դեռևս փակ են», – ասել է Կոստանյանը։
Կոստանյանը չի բացառել, որ հաղորդակցությունների բացումը կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քանի որ Երևանը շարունակում է աշխատանքը տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի շուրջ և հարևան երկրների կողմից ավելի մեծ բացության նշաններ է տեսնում։ Փոխնախարարի խոսքով` Հայաստանը գործակցում է նաև Եվրոպական միության հետ տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման հարցերում, ներառյալ նոր սահմանային անցակետերի կառուցումն ու ավտոմոբիլային ճանապարհների զարգացումը՝ ապագա տարանցիկ փոխադրումների ծավալները մեծացնելու նպատակով։
Կոստանյանը նշել է, որ ավանդական առևտրային երթուղիների անկայունությունն ու գլոբալ լոգիստիկ շղթաների խափանումները մեծացնում են «Միջին միջանցքի» (Middle Corridor) նշանակությունը և նոր հնարավորություններ ստեղծում տարածաշրջանի պետությունների համար։
Ըստ Կոստանյանի՝ տրանսպորտային փոխկապակցվածության զարգացումը ոչ միայն նպաստում է առևտրի աճին, այլև ամրապնդում է կայունությունը Հարավային Կովկասում՝ տարածաշրջանի երկրների միջև տնտեսական փոխկախվածության մեծացման հաշվին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է բեռների անխոչընդոտ տեղաշարժ ապահովել «Միջին միջանցքի» իր հատվածով։