https://arm.sputniknews.ru/20260623/hh-qaghaqaciutjun-stacats-arcakhcineri-tivy-mek-amsum-avelacel-e-254vov-103762291.html
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254–ով
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254–ով
Sputnik Արմենիա
Նելլի Դավթյանի խոսքով` ՀՀ միգրացիոն հոսքերն ավելացել են։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T16:54+0400
2026-06-23T16:54+0400
2026-06-23T17:55+0400
հայաստան
արցախ
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699245_0:85:1600:985_1920x0_80_0_0_868466c93e6c41e1258f775f4ca52227.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանցից 27 550–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը` ներկայացնելով 2023 թվականի տեղահանությունից հետո ձևավորված վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր պատկերը։ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հունիսի 9-ին հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, նրանցից 27 296-ին է քաղաքացիություն շնորհվել։Այսինքն` ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով։Ծառայության պետը պարզաբանեց, որ միգրացիոն մարմիններն այսօր գործ ունեն փախստականների 2 տարբեր կատեգորիայի հետ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 000 հայրենակիցներն են, որոնցից անհատական դիմումներ չեն վերցվել. նրանց փախստականի կարգավիճակը տրվել է կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորումով։«Բացի արցախցիներից, Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրող, ապաստան հայցողների դասական հոսքեր։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր 200-250 դիմող, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը հասել է 1000-ի»,– ասաց Դավթյանը։Անդրադառնալով ապաստան հայցողների աշխարհագրությանը՝ ծառայության պետն առանձնացրեց պետությունների առաջին հնգյակը, որոնց քաղաքացիներից ստացվում են տասնյակ դիմումներ` Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Աֆղանստան, Եմեն։Դավթյանի խոսքով՝ ապաստան հայցելու հարցում գործում է ընդհանուր օրինաչափություն. մարդիկ սովորաբար դիմում են հարևանությամբ գտնվող կամ պատերազմական գոտում հայտնված երկրներից։ Այս համատեքստում, ըստ նրա, ավանդական են նաև Սիրիայից և Լիբանանից եկող հոսքերը։Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1669/92/16699245_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d65b886c5c0686d76a2c03c7d006e792.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, քաղաքացիություն
հայաստան, արցախ, քաղաքացիություն
ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիների թիվը մեկ ամսում ավելացել է 254–ով
16:54 23.06.2026 (Թարմացված է: 17:55 23.06.2026) Նելլի Դավթյանի խոսքով` ՀՀ միգրացիոն հոսքերն ավելացել են։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանցից 27 550–ն է ՀՀ քաղաքացիություն ստացել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը` ներկայացնելով 2023 թվականի տեղահանությունից հետո ձևավորված վիճակագրությունն ու ապաստան հայցողների ընդհանուր պատկերը։
ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը հունիսի 9-ին
հայտնել էր, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ԼՂ–ից բռնի տեղահանված 39 650 անձ, նրանցից 27 296-ին է քաղաքացիություն շնորհվել։
Այսինքն` ՀՀ քաղաքացիություն ստացածների թիվը մեկ ամսում ավելացել է 254-ով։
«Այս պահին ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ ավելի քան 39 000 դիմում ունենք։ Չհաշված այս դիմումների թիվը` մոտ 12 000 անչափահաս էլ արդեն անձնագրավորվել է»,– ասաց Դավթյանը։
Ծառայության պետը պարզաբանեց, որ միգրացիոն մարմիններն այսօր գործ ունեն փախստականների 2 տարբեր կատեգորիայի հետ։ Առաջին խումբը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 000 հայրենակիցներն են, որոնցից անհատական դիմումներ չեն վերցվել. նրանց փախստականի կարգավիճակը տրվել է կառավարության` 2023 թվականի հոկտեմբերի որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավորումով։
«Բացի արցախցիներից, Հայաստանը շարունակում է ընդունել նաև միջազգային պաշտպանություն փնտրող, ապաստան հայցողների դասական հոսքեր։ Եթե մինչև 2022 թվականը տարեկան գրանցվում էր 200-250 դիմող, ապա վերջին շրջանում այդ ցուցանիշը հասել է 1000-ի»,– ասաց Դավթյանը։
Անդրադառնալով ապաստան հայցողների աշխարհագրությանը՝ ծառայության պետն առանձնացրեց պետությունների առաջին հնգյակը, որոնց քաղաքացիներից ստացվում են տասնյակ դիմումներ` Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Իրան, Աֆղանստան, Եմեն։
Դավթյանի խոսքով՝ ապաստան հայցելու հարցում գործում է ընդհանուր օրինաչափություն. մարդիկ սովորաբար դիմում են հարևանությամբ գտնվող կամ պատերազմական գոտում հայտնված երկրներից։ Այս համատեքստում, ըստ նրա, ավանդական են նաև Սիրիայից և Լիբանանից եկող հոսքերը։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։