00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հարավային Օսեթիայի ղեկավարը հրաժարական է տվել. Գագլոևը կդառնա Պուտինի խորհրդականը

© Photo : Официальный сайт Администрации президента Южной Осетии Ալան Գագլոև
Ալան Գագլոև - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Հարավային Օսեթիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հանրապետության կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Ռուսաստանի նախագահի աշխատակազմում աշխատանքի անցնելու կապակցությամբ Հարավային Օսեթիայի նախագահ Ալան Գագլոևը հայտարարել է իր հրաժարականի մասին: Այս մասին հայտնում է Sputnik Հարավային Օսեթիան։
Ինչպես քաղաքացիներին ուղղված իր ուղերձում նշել է Գագլոևը, Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության խորացման մասին մայիսի 9-ին ստորագրված պայմանագիրը կօգնի օսեթական ժողովրդին կրկին միասնական դառնալ՝ սա կարևոր քայլ է Հարավային և Հյուսիսային Օսեթիաների վերամիավորման ճանապարհին:
Նրա խոսքով՝ օսեթական ժողովրդի պատմական ընտրությունը միշտ եղել է Ռուսաստանի հետ միասնությունը։
«Այսօր խնդիր ունենք իրականանցնել մեր նվիրական երազանքը՝ հաղթահարել բաժանված ժողովրդի ճակատագիրը և վերամիավորվել Հյուսիսային Օսեթիայի հետ, վերամիավորվել Մեծ Ռուսաստանի հետ», – հայտարարել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով նրան առաջարկել է աշխատանքի անցնել ՌԴ նախագահի աշխատակազմում ՝ որպես իր խորհրդական, և աջակցել կողմերի միջև ստորագրված պայմանագրի իրագործմանը:
«Ես աջակցեցի մեր պատմական առաջնորդ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին և պատրաստ եմ կանգնել նրա կողքին», – ասել է Գագլոևը:
Նա հայտնել է, որ այսօրվանից աշխատանքի է անցնում Ռուսաստանի նախագահի աշխատակազմում և այդ կապակցությամբ վայր է դնում Հարավային Օսեթիայի նախագահի լիազորությունները:
Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Հարավային Օսեթիայի կառավարության ղեկավար Մարատ Կամբոլովը:
Գագլոևը հանրապետության բնակիչներին կոչ է արել համախմբվել նոր ղեկավարության շուրջ և շարունակել աշխատանքը՝ ի բարօրություն երկրի:
Ուղերձի ավարտին նա շնորհակալություն է հայտնել իր թիմին և հանրապետության բնակիչներին համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Օսեթիայի ժողովրդին ծառայելը համարելով մեծագույն պատիվ իր համար:
Լրահոս
0