00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայկական ավիափոխադրողներին ԵՄ–ի «սև ցուցակից» դուրս բերելու հարցը քննարկվել է Բրյուսելում

© Photo : press office of MFA of RA Բրյուսելյան հանդիպումներից
Բրյուսելյան հանդիպումներից - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին վերաբերող հարցեր է քննարկել Բրյուսելում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառման շրջանակում փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի և շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Մայա Բաքրանի, ինչպեսնաև Եվրոպական հանձնաժողովի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Մորդյուի հետ
ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ աշխատանքային քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացումը կապակցվածության ոլորտում։
Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում կայուն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերի առաջմղմանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը հայկական բոլոր ավիաընկերություններին ներառեց թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ 2025թ–ի աշնանը ԵՄ-ն նոր աուդիտ իրականացրեց՝ գնահատելու առկա իրավիճակը։ 2026թ–ի փետրվարի 3-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնեց, որ ՀՀ ավիաոլորտը ԵՄ «սև ցուցակից» դեռևս դուրս չի գա, քանի որ նոր խախտումներ են հայտնաբերվել։
Լրահոս
0