https://arm.sputniknews.ru/20260623/gnacqi-ev-bernatari-bakhman-hetevanqvov-ka-mek-tuzhats-vitshaky-mijin-tsanrutjan-e-103752713.html
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է
Sputnik Արմենիա
Բենզատարի և գնացքի բախումից վառելիքի արտահոսք է եղել, սակայն հրդեհ չկար։ 23.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-23T13:05+0400
2026-06-23T13:05+0400
2026-06-23T13:10+0400
արմավիր
գնացք
բեռնատար
վթար
տուժածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103753071_0:177:1050:768_1920x0_80_0_0_3dbf4f6269ad61159d909c5b9e186980.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, «Դալարիկ» կայարանի մոտ։ ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։«Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։
արմավիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103753071_0:12:1050:800_1920x0_80_0_0_30d8069be80b3702884f4b147bbb1ead.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմավիր, գնացք, բեռնատար, վթար, տուժածներ
արմավիր, գնացք, բեռնատար, վթար, տուժածներ
Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա մեկ տուժած. վիճակը միջին ծանրության է
13:05 23.06.2026 (Թարմացված է: 13:10 23.06.2026) Բենզատարի և գնացքի բախումից վառելիքի արտահոսք է եղել, սակայն հրդեհ չկար։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի - Sputnik. Վառելիք տեղափոխող բեռնատարի և գնացքի բախման հետևանքով կա մեկ տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ վթարը տեղի է ունեցել Արմավիրի մարզում, «Դալարիկ» կայարանի մոտ։
«Բախվել են դիզելային վառելիք տեղափոխող բեռնատարը և բեռնատար գնացքը, առկա է վառելիքի արտահոսք, հրդեհի նշաններ չկան․ մեկ անձ հոսպիտալացվել է»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հաստատեցին, որ մեկ անձ է հոսպիտալացվել, նա մարզային բուժհաստատություններից մեկում է։
«Առողջական վիճակը միջին ծանրության է։ Անձը գլխի շրջանում է վնասվածք ստացել, սակայն կյանքին սպառնացող վտանգ չկա»,– նշեցին նախարարությունից։
Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից էլ հայտնել էին, որ վթարի հետևանքով վնասվել է կոնտակտային ցանցն ու լոկոմոտիվը։ Այս պահին վնասի չափը դեռ հայտնի չէ, ինչպես նաև այն` գնացքների ժամանակացույցը խախտվելո՞ւ է, թե՞ ոչ։