00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանում քննարկվել են ՀՀ–Իրան սահմանային թողունակության աճի, լոգիստիկայի զարգացման հարցեր

© Photo : press office of the Ministry of Economy of RAԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստ - Sputnik Արմենիա, 1920, 23.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորել է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը։
ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպումը նախագահել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռեզա Աքբարին։
«Նիստի օրակարգում ներառված են եղել երկկողմ տնտեսական կապերի համար կենսական նշանակություն ունեցող հարցեր, մասնավորապես՝ ճանապարհային տուրքերի վերանայումը, լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումն ու սահմանային անցակետերի թողունակության և գործունեության արդյունավետության բարձրացումը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդգծել է, որ գերատեսչությունը բարձր է գնահատում երկու հարևան պետությունների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնումը։
«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական գործակցության շարունակական խորացումը և լոգիստիկ հնարավորությունների դիվերսիֆիկացումը»,- նշել է փոխնախարարը։
Զաքարյանը հավելել է, որ սահմանային ենթակառուցվածքների համապատասխան վերազինումն ու արդիականացումը լրացուցիչ և լուրջ խթան կհանդիսանան երկու երկրների միջև փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների հետագա աճի համար։
Միջգերատեսչական աշխատանքային հանդիպմանը ներկա են գտնվել նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրային կցորդ Հայկ Նազարյանը:
Լրահոս
0